ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր պատասխանեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն հայտարարությանը, որ քաղաքական կոալիցիան ձախողել է իր տված նախընտրական խոստումների իրականացումը: «Կարծում եմ՝ մենք և մեր հասարակությունը զգացել է, որ ճգնաժամ է, Դաշնակցությունը դեռևս չի զգացել»,- ասաց Գ.Սահակյանը` հավելելով, որ երբ նախագծվում է, կամ հետագա անելիքների մասին է խոսվում, երբեք չես մտածում, թե ինչ աղետներ կլինեն, այդպես բացատրելով այն, թե ինչու կոալիցիան չի կատարել իր նախընտրական խոստումները: