Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Ինչպես են փակել Վահագն Հովնանյանի ախորժակը (տեսանյութ)

Ինչպես մարդը, որքան կմեծնա, այնքան կյանքը հետաքրքիր կթվա իրեն, այդպես այլ ժամանակի առումով Հայաստանն ավելի հետաքրքիր է դառնում գործարար աշխարհում: Այս համեմատականը տվեց ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանը:

Սակայն, ըստ նրա, կան մի շարք գործոններ, որոնք խոչընդոտում են բիզնեսի զարգացմանը: Մասնավորապես գոհ չէր աշխատանքային օրենսգրքից: «Օրենքը թույլ չի տալիս, որ 40 ժամեն ավել աշխատին: Երկու օր պետք է ազատ օր ունենա աշխատավորը: Սա սխալ բան մըն է: Երբ մենք պայման կու դնենք, որ ասինչ մարդուն տունը այսինչ ամսում պետք է վերջանա, մենք չենք կրնար այդ ճիշտ օրին հասցնել: Իսկ մենք պատվիրատուի հետ գործարք ունենք, որ եթե չենք հասցնի, կտուգանվենք: Անցյալ անգամ, երբ խոսեցա աշխատավորներուն օրենքի վերաբերյալ, շաբաթ մը չանցած 5-6 տարվա պահված թուղթեր ուզեցան մեր ամբարեն»,- դժգոհեց ամերիկահայ գործարարը:

Վահագն Հովնանյանն արձանագրեց նաև, որ մեծ դժվարություններ կան նոր գործարարներ բերելու համար, քանի որ Հայաստանում մեծ շուկա չկա, այդքան ժողովուրդ չկա, որ ապրանքները հետաքրքրի մարդկանց: Այստեղի մոնոպոլիան էլ իր հերթին մեծ դժվարություններ է առաջացնում: «Շատ մեծ ճնշում կա, եթե նոր ապրանք կուզես բերել: Մեկ հոգին կըրնա այստեղի գիները մի անգամեն կառավարել: Ինքն է տաքությունը, ջերմաչափը: Առիթ չի տա, որ փոքրիկ բիզնեսմենները գան հոս և բիզնես դնեն: Այնինչ, երկրին ողնաշարը փոքրիկ բիզնեսմեններն են, ոչ թե հսկա կառավարական ձևով մեծ ընկերությունները: Կուզեմ ըսել, որ մեկ հոգին կկարողանա գիները ստեղծել ուզածին պես: Ջերմաչափ են, որ տաքություն կու թելադրեն»,- ավելացրեց գործարարը:

Ընդառաջելով մեր խնդրանքին՝ նա խոսեց սեփական օրինակներով. «Փայտի շուկային մեջ ուզեցինք փայտ բերել, մի մարդ մեզի զգուշացուց, որ ավելի լավ է ինչ-որ կա՝ ադիգա ըրեք: Երբ սկսանք հետաքրքրվիլ Ռուսաստանեն փայտը բերել, այնտեղան մարդիկ ասին, թե չեն կարծեր, որ կրնանք ծախել, որովհետև հետո իրավիճակը կդժվարանա, ապրանքները սահմանի վրա կկենա, և չենք կըրնա ամիսներով ներս մտցնել: Պայմաններ, որ ախորժակդ կկորցուցես այդ գործից, երբ այդպիսի դժվարություններ մեջտեղ կբերեն: Հետո, երբ որոշեցի մտնալ ցորենի գործի մեջ, ասին, թե ցորենը չհասած արդեն արտերը կվառեն: Ոսկերիչ բարեկամ ունեի, համոզեցա, որ հոս գործ բանա: Այստեղ ոսկու խանութ բացեց: Բայց օֆիսը շինած ժամանակ ամեն օր տարբեր հսկիչ մը կուգար կսեր՝ ասիկա պետք է փոխես, ադիգա պիտի փոխես այնքան դժվարացուցին մարդու գործը, որ թողեց ու գնաց: Հազար ու մեկ բաներ կա: Բայց ադիգա սխալ է: Պետք է քաջալերվի, որ փոքրիկ անձերը գան ու այստեղ գործ սկսեն: Գիները պետք է իջեցվի: Ոչ թե մեծ սերվիզներու տերերը այստեղ քանթրոլ անեն գիները»:

Վահագն Հովնանյանը դիմելով Հայաստանում գործ սկսելու մտադրություն ունեցող հայ գործարարներին՝ խորհուրդ տվեց գործ սկսելուց առաջ ունենալ «լավ փաստաբանն մը, լավ հաշվակալ մը»:

Իսկ այն հարցին, թե կա՞ն դրսից եկած գործարարներ, որ իրենց գործը պաշտոնյաների հետ չեն կիսել և հաջողել են այստեղ բիզնեսի մեջ՝ Վահագն Հովնանյանը իր օրինակը բերեց. «Հավատացեք, ես ի սկզբանե չեմ գնացել մեկին խնդրել, որ հետո ինձի թուլացնեն: Ադիգա է ճիշտ ձևը, պայքարը դատարան գնալն է: Որ երթաս նախարարին կամ մեկ այլ ուժ ունեցողի մոտ խնդրես, հետո իրենք քեզնից ավելին կպահանջեն: Պապաս կըսեր՝ պոչդ ուրիշին չտաս, որ բռնեն: Ժամանակը, որ գա՝ իրենք պոչդ կթոթվեն, կսեն՝ կհիշես՝ քեզի ինչ օգնություն տվեցինք, հիմա ալ քո հերթն է: Կուզեմ ըսիլ, որ պոչդ ուրիշի մի տար և դու քո ձեռքովդ հարցերը կարգավորի:

Արտասահմանյան ներդրողի հաջողության բանաձևը սա է: Սխալ ձևերից մեկն էլ այն է, որ ձեռքդ սեղանեն տակեն դրամը չտաս, կաշառք՝ չգիտամ ալ ինչ: Պետք է մաքուր աշխատիս և երեսդ պարզ երթաս, որ ում հետ ուզես վիճաբանել՝ կրնաս վիճաբանել: Հայաստանը հրաշալի տեղ է աշխատելու համար: Սակայն ամեն գործ իր էթիկան ունի, պետք է էթիկայով աշխատես: Եթե սկսես ծուռ-մուռ ձևերով աշխատիլ, կբռնին պոչդ: Պետք է շիտակ աշխատիս, որ շիտակ ճանապարհով հաջողիս: Մենք այսօր Կարմիր ծովեն ցատկանք դեպի Սև ծով: Այսինքն՝ սկսանք դրամ վաստակել»:

Վերջում ամերիկահայ գործարարը ավելացրեց, որ Հայաստանը նպաստավոր երկիր է գործարարությամբ զբաղվելու համար նրանով, որ «նոր երկիր է, ժողովուրդը նոր բիզնեսներու, նոր ապրանքներու, նոր ձև ապրելու կարոտ ունի»: Իսկ դրսի հայերը կարող են այդ բիզնեսները այստեղ առաջ տանել, որովհետև փորձ ունեն, սակայն կանգնած տեղից առաջ գնալու համար պետք է որ նպաստավոր պայմաններ ստեղծվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում