Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ թուրքական ընդդիմության առաջնորդ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն մոտ 25 րոպեանոց հանդիպում է ունեցել փոխվարչապետ և պետնախարար Ջեմիլ Չիչեքի հետ։
Հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ ԺՀԿ-ն Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահի ընտրության հարցում պաշտպանելու է Չիչեքի թեկնածությունը։
Այս կապակցությամբ Քըլըչդարօղլուն նշել է. «Եթե խոսքը Ջեմիլ Չիչեքի թեկնածության մասին է, ապա մեզ համար դա խնդիր չէ»։
Հիշեցնենք, որ ԹԱՄԺ-ի խոսնակի ու փոխխոսնակի ընտրությունը տեղի է ունենալու հուլիսի 4-ին։ Ակնկալվում է, որ ԹԱՄԺ-ի խոսնակի պաշտոնի համար իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) կառաջադրի Ջեմիլ Չիչեքի թեկնածությունը։









































