Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ երկրի ռազմական ուժերը վերջին 36 ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել Սիրիայում թիրախների վրա, հաղորդում է ТАСС-ը:
Նրա խոսքերով, իսրայելական բանակը «հարյուրավոր անգամներ» գրոհել է իրանական և լիբանանյան շիաների «Հեզբոլլահ» կազմակերպության թիրախները: Այս հարվածները վկայում են Թել Ավիվի Սիրիայում Իրանի դեմ պայքարելու վճռականության մասին:
«Վերջին 36 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմական օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայում թիրախների վրա»,- ասել է Նեթանյահուն:
Այս հայտարարությունն Իսրայելի վարչապետն արել է երկրի կառավարության ամենշաբաթյա նիստի ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է Նեթանյահուին «հազարավոր անմեղ պաղեստինցիների» մահվան մեջ: