Կինոօպերատորների ամերիկյան ընկերությունը 100-ամյակի առթիվ հրապարակել է պատմության մեջ լավագույն ֆիլմերի իր վարկանիշը: Ցուցակը գլխավորում է «Արաբական Լորենս» ֆիլմը, որը նկարահանվել է 1962 թվականին, ռեժիսոր՝ Դեյվիդ Լին, օպերատոր՝ Ֆրեդի Յանգ:
Երկրորդ տեղում է «Սայրի վրայով վազողը» ֆիլմը՝ ռեժիսոր Ռիդլի Սքոթի և օպերատոր Ջորդան Քրոնենվեսի ղեկավարությամբ: Երրորդը Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի և Վիտորիո Ստորարոյի «Ապոկալիպս. այսօր» ժապավենն էր:
Լավագույն տասնյակը ներառում էր նաև «Քաղաքացի Քեյնը», «Կնքահայրը», «Բախում», «Կոնֆորմիստ», «Բերքահաշվարկներ», 2001 թ. «Տիեզերական ոդիսական» և «Ֆրանսիացի կապավորը» ֆիլմերը:
Բացի այդ, ամերիկացի կինոգործիչները նշեցին նաև խորհրդային ռեժիսոր Միխայիլ Կալատոզովի և օպերատոր Սերգեյ Ուրուսևսկու «Ես Կուբան եմ» (1964) ֆիլմը: