Ֆինանսական դժվարությունների պատճառով Fast & Furious Live շոուի կազմակերպիչները ստիպված են վաճառել իրենց մեքենաները:
Շոուն ստեղծվել է «Fast & Furious» ֆիլմի հիման վրա, որը հայտնի է նաև «Ֆորսաժ» անվամբ: Կազմակերպիչների խոսքերով՝ շոուի ժամանակ նրանք վերստեղծել են ֆիլմի առավել հանրաճանաչ տեսարանները:
Ավտոշոուն, որ անցյալ տարվա ընթացքում շրջել է Եվրոպական երկրներով, այս տարի պետք է ստանար համաշխարհային ճանաչում: Բայց ճգնաժամը թույլ չտվեց կազմակերպիչներին շարունակել ձեռնարկումը: Ֆինանսական վիճակը բարելավելու համար որոշվեց վաճառել շոուի մեջ օգտագործվող սարքավորումները: Ավտոմեքենաները բացառություն չէին: Գույքը վաճառվում է առցանց աճուրդով:
Ամենահետաքրքիրն այն է, որ վաճառքի համար առաջարկվող նմուշներն են Chevrolet LS շարժիչով ավտոմեքենան «Ֆորաժ 6-ից» և Nissan 350Z-ը`«Ֆորսաժ. Տոկիոյի Դրեֆ»-ից: Մոդելները գնահատել են համապատասխանաբար 10 հազար և 20 հազար ֆունտ ստեռլինգ։
Բացի այդ, ցանկացած մարդ կարող է ձեռք բերել ֆիլմի 8-րդ մասում օգտագործված Jaguar V6 շարժիչով Lamborghini-ի կրկնօրինակը՝ կրկին 20 հազար ֆունտ ստեռլինգով: