«Ոսկե գլոբուս»-ի հաղթող Սթիվ Բուշեմիի կինը` հայտնի ռեժիսոր, քանդակագործ և նկարիչ, Ջո Անդրեսը, մահացել է 66 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Նշվում է, որ նրա մահվան մասին լուրը հաստատել են դերասանների ընտանիքին մոտ անձինք: Անդրեսի թաղումը տեղի է ունեցել այս շաբաթվա սկզբին՝ Նյու Յորքում:
Անդրեսը և Բուշեմին ամուսնացել են 1987-ին, ունեն որդի: Դերասանի խոսքերով՝ կինն է ստեղծել իր սիրած արվեստի գործը: