ԱՄՆ Ջորջթաունի համալսարանը ներկայացնում է «Ռուսական հիբրիդային պատերազմ» ուսանողական դասընթացը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ»-ն:
Գործակալության տվյալներով, ուսանողներին կտեղեկացվի «ռուսական թրոլների ու բոտերի» և «միջամտություն» ամերիկյան ընտրությունների մասին:
Ինչպես նշվեց, ուսանողներին կհայտնեն նաև այն մասին, թե ինչպես է Ռուսաստանը «թիրախավորել» ամերիկյան հասարակությանը:
Միևնույն ժամանակ դասախոսությունները կանդրադառնան «ռուսական դոկտրինին և գաղափարախոսությանը»: