ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանություն է արել The Washington Post-ի հրապարակումից հետո, թե իբր թաքցրել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ առաջին հանդիպման մանրամասները: Այս մասին ասել է Fox News-ին տված հարցազրույցում:
ԱՄՆ նախագահի խոսքերով, նա ոչինչ չի թաքցնում, և թերթը լոբբիացնում է Amazon-ի շահերը:
«Ես տետատետ շատ հանդիպումներ եմ ունեցել, սակայն ոչ ոք ոչինչ չի ասել: Իսկ, երբ խոսքը վերաբերում է Պուտինին, նրանք հարցնում են. «Ինչի՞ մասին էին խոսում»:
Նա ավելացրեց, որ Պուտինի հետ խոսել է «շատ դրական բաների» մասին:
Ավելի վաղ աղբյուրները տեղեկացրել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թաքցնում է Վլադիմիր Պուտինի հետ 2017 թվականի ամռանը Համբուրգում կայացած առաջին բանակցությունների մանրամասները: