Կանադայում ուժեղ թափով են ընթանում կենդանական սննդից հրաժարվելուն միտված միջոցառումները։ Սակայն որքան էլ ջանում են ակտիվիստները, նրանց գործունեությունը դժվար է արդյունավետ անվանել։
Leger ընկերության անցկացրած հարցումը ցույց է տվել, որ կանադացիները սիրում են միս և չեն պատրաստվում հրաժարվել դրանից։ Մսային ճաշատեսակները ներառված են հարցվածների 93%-ի սննդակարգում և միայն 7%-ը միս չի օգտագործում։
Անկախ տարածաշրջանից և տարիքից՝ հարցվածների ավելի քան 90%-ը չի պատրաստվում բուսակեր դառնալ՝ չնայած կենդանիների պաշտպանների բազմաթիվ ակտիվ նախաձեռնություններին։