Կոնգրեսի անվտանգության ծառայության աշխատակիցները կանգնեցրել են դեմոկրատ կոնգրեսական Ջոն Քանինգհեմին, երբ վերջինս փորձել է շենք մտնել՝ 6 բանկա գարեջուր ձեռքին։ Կոնգրեսականը ցանկացել է նվիրել դրանք իր օրենսդիր գործընկերոջը։ Այդ մասին Twitter-ում գրել է Politico-ի լրագրողը, որը ականատես է եղել միջադեպին։
«Նորեկ օրենսդիրի համար դժվար է ընկեր գտնել, այնպես որ ես մտածեցի գարեջրով լուծել այդ հարցը, բարեբախտաբար, իմ գործընկեր Փիթեր Դեֆրազիոն այն վերջապես ստացավ, կարող եմ արդյոք ես այժմ անդամակցել Կոնգրեսում գարեջրի միավորմանը»,- գրառմանն արձագանքել է Քանինգհեմը: