Wednesday, 24 04 2024
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին

«Բայց դուք անկրկնելի եք, անկրկնելի…». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Արամի 23 հասցեի «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի շենքի պատը փլուզվեց…

Անկեղծ ասած, ոչ մի վայրկյան չէի կասկածում, որ հետ«հեղափոխական» ամիսները ձախողած մշակույթի նախարարությունը, պետական կառավարման՝ հիմնականում ֆեյսբուքով ու «լայվերով» զբաղված, անգործության մատնված մյուս մարմինները, իշխանության չաշխատող ուղղահայացը կանխելու են այդ պատի փլուզումը:

Նայեք ի ՜նչ փառահեղ է.

Երևանի գլխավոր ճարտարապետը՝ Արթուր Մեսչյանը, մեկնաբանելով փլուզման փաստը, ասում է, որ «կատարվածը անկազմակերպ և անտրամաբանական քաշքշուկների հետևանք էր», միաժամանակ կարծելով, որ այն «խորհրդանշական» է:

Մի կողմ թողնենք, որ Մեսչյանը ոչ թե պետք է մեկնաբանի կատարված փաստը, այլ պատասխան պետք է տա կատարված փաստի համար:

Հիշում եք չէ՞, որ Մեսչյանն այդ խորհրդանշականորեն «անկազմակերպ և անտրամաբանական քաշքշուկների» հեղինակ իշխանության ներկայացուցիչն է: Եվ ոչ շարքային ներկայացուցիչը: Իսկ ընդամենը օրեր առաջ իր հանգույն հոխորտում էր, որ «…Մինչև ես գլխավոր ճարտարապետ եմ, այլևս ոչ մի հուշարձան չի քանդվելու…»: Եվ ոչ միայն հոխորտում էր, այլ նաև նշում, որ դա վերաբերվում է նաև Արամի 23-ին»։

Գուցե հուշարձանը ոչ թե քանդվել է, այլ ինքնաքանդվել թավշյա եղանակով: Իշխանության շատ պոետիկ բացատրություններն այդ մասին են խոսում…«անձրևներ, փոսորակներ, «Հին Երևան»…»: («Հին Երևանի» և նրա հովանավորյալի թեման այլ, սակայն ոչ պակաս հետաքրքիր թեմա է, բայց այդ մասին՝ հետո:)

Փառահեղ առիթ է: Գուցե առանց վարանելու հրաժարակա՞ն տա գլխավոր ճարտարապետը «խորհրդանշականորեն անկազմակերպ և անտրամաբանական քաշքշուկի» իշխանության գլխավորներից մեկի պաշտոնից:

Հոգ չէ, կարծում եմ: Մի երեսուն տարի անց նորից կնշանակվի՝ հիշեցնելով, որ «անկազմակերպ ու անտրամաբանական» էր այն ժամանակվա իշխանությունը: Նախադեպ ունի: Այդ հանճարեղ նշանակումով երեսուն տարի հետո էլ ոգևորությունից ճախրողներ կլինեն:

Փառահե՜ղ է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Այս պաշտոնյան էլ ասում, է, «որ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից համայնքի «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը գտնվել է հոգածության ներքո, տնօրինության հետ քննարկվել է ժամանակավորապես երգչախմբի գործունեությունը Արամի 23-ի վթարային շինությունից տեղափոխելու հարցը» և այլն:

Պատկերացնում եք ի՜նչ «հոգածության ներքո» է գտնվել:

Պատը փլուզվել է հոգածությունից, պատկերացնում ե՞ք: Պատկերացնում ե՞ք, թե ինչ կլիներ, եթե այդ մե՜ծ հոգածությունը չլիներ: Երախտամոռ ու ուրացող պատը փլուզվում է տիեզերական հոգածությունից…

Գուցե այս պաշտոնյան նույնպե՞ս մտածի հրաժարականի մասին, քանի դեռ բազմաթիվ այլ փլուզումներ չեն եղել և ոչ միայն պատերի…

Մշակույթի նախարարության պատասխանատուների մասին որևէ բառ խոսելն ավելորդ եմ համարում: Հենց հեռախոսներից դուրս գան, կխոսենք:

Կառավարման մարմինների նշածս անգործության, իշխանության նշածս չգործող ուղղահայացի մասին խոսում է միայն այն փաստը, որ արդեն փոխադարձ մեղադրանքներ կան միմյանց ուղղությամբ. գլխավոր ճարտարապետը մեղադրում է մշակույթի նախարարությանը, նախարարության պաշտոնյան զարմանում է գլխավոր ճարտարապետի զարմանալուց և սա դեռ սկիզբն է:

Քաղաքապետարանի արձագանքն էլ միայն «հոգածության» մասով է առայժմ:

Իսկ իրականում՝ ամենամեծ ՓԱՍՏՆ այն է, որ կա վարչապետի այց վթարված շենքի տարածք՝ քաղաքապետի ուղեկցությամբ, կա վարչապետի հանձնարարական, կան բազում պաշտոնյաներ, կան կառավարման բազում մարմիններ ու կա կորցրած երեք ամիս՝ «խորհրդանշորեն անկազմակերպ ու անտրամաբանական քաշքշուկներ»-ով ու կա անպատկառորեն «հոգածությանը» չդիմացած ու փլուզված ուրացող պատ…

Ասեմ, որ առաջիկայում «հոգածությանը» չեն դիմանալու և լկտիաբար «արտահայտվելու» են Արամ Մանուկյանի տունը, «Հանրապետության» հրապարակի մետրոյի կայարանի հուշարձանային համալիրը, որի վրա բազմած է Արամ Մանուկյանի «փլուզվող» հուշարձանը և այդպես շարունակ:

Հ.Գ.

Իսկ գիտե՞ք որն է մշակութային քաղաքականությունը, որի մասին ամիսներ շարունակ խոսում ենք, բայց արհամարում եք սառնասրտորեն…

Այն է, որ «Փոքրիկ երգիչները» այսօր պետք է քննարկեին առաջիկա մի քանի տարվա ստեղծագործական ու հյուրախաղային ծրագրերի ժամանակացույցը, այլ ոչ թե բողոքի ակցիա անեին փլուզված պատերի կողքին:

Այո, փլուզվող պատերի «մեջքին կանգնած» մշակույթի նախարարություն ու պատերի տակ նկարվող թաղապետ-նախարար-փոխնախարար-փոխքաղաքապետերի կարիք չկա: Այդ դեպքում, անկեղծ ասած, կրթության, գիտության նախարարության կարիք էլ չկա: Հավատացեք, եթե այդ նախարարությունը չլինի, դպրոցները երեք ամիս, հաստատ, չեն փակվի:

Քանի դեռ ուտելու կամ ճաշից առաջ ձեռքերը լվանալու «մշակույթը», որն իրականում վարքագի՜ծ է, վարքագի՜ծ, շփոթում եք մշակույթի հետ, որը նույնիսկ ամենապարզ, բառարանային բացատրություններում «մարդկային հասարակության նվաճումների ամբողջությունն է արտադրական, հասարակական և հոգևոր կյանքում, և որևէ ժողովրդի այդպիսի նվաճումների մակարդակը որոշակի դարաշրջանում», մեզ նախարարություններ ու պետական կառավարման մարմիններ պետք չեն:

Փակեք մշակույթի նախարարությունը կամ միացրեք սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը, հուշարձանների պահպանությունը տվեք քաղաքաշինությանը (ի դեպ, ո՞ւր է քաղաքաշինության կոմիտեն), սփյուռքի նախարարությունը միացրեք «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Իսկ գուցե փակե՞նք պետությունը: Ֆեյսբուքը կա՝ պետությունն ի՞նչ ենք անում: Մի քիչ էլ Ինստագրամի վրա կենտրոնանանք, ամբողջությամբ բավարար կլինի: Ավելորդ ծախս չէ՞: Ֆեյսբուքին մի բան լինի՝ պետությունը կբացենք: Ահագին փող կլինենք խնայած:

Արայիկ Մանուկյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում