Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Այս որոշումը կայացվել է հինգ-վեց հոգու որոշման արդյունքում. նման բան չի կարելի թույլ տալ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը։

-Պարոն Թադևոսյան, օրերս համացանցում նշել էիք, որ եթե հեղափոխությունը չուղեկցվի ինստիտուցիոնալ բարեփոխումներով, ամեն ինչ ձախողման կենթարկվի։ Մեզ անհրաժեշտ են առաջին հերթին այնպիսի հարկային օրենքներ ու դրանք աշխատացնող մեխանիզմներ, որոնք ձեռնտու կլինեն առաջին հերթին մանր ու միջին ձեռներեցներին։ Որո՞նք, ըստ Ձեզ, պետք է լինեն կառավարության առաջիկա անելիքները։

-Հիմա շատ կարևոր փուլ է մեզ համար: Մենք վերջապես կարողացել ենք հաղթահարել կոռումպացված նախկին համակարգին քաղաքական իշխանության փոփոխման առումով: Հիմա արդեն դրա թողած ծանր հետևանքները հաղթահարելու փուլն է։ Այս փուլում պետք է անել այնպիսի քայլեր, որ հնարավոր լինի այդ նախկին համակարգի ստեղծած իրականությունը փոխել։ Իսկ այդ իրականությունում ողջ հասարակական, տնտեսական, այդ թվում նաև վարչական և ինստիտուցիոնալ ռեսուրսները ծառայեցվում էին իշխանությունը զբաղեցնող նեղ շրջանակի հարստացմանը։ Այսինքն՝ ձևավորված համակարգը, ժամանակակից տերմինաբանությամբ, ավելի շատ կորզողական էին: Այսինքն՝ կորզում էին հասարակության ռեսուրսները՝ ի շահ կառավարողների վերնախավի։ Հիմա մենք խնդիր ունենք փոխել այդ վիճակը և ավելի լայն մարդկային ռեսուրսների ներգրավել տարբեր ոլորտներ, այդ թվում նաև տնտեսական գործունեության ոլորտ: Նախկին բոլոր ինստիտուտները ֆորմալ կամ ոչ ֆորմալ, որոնք օտարում էին մարդկանց տնտեսական գործունեություն իրականացնելուց, այժմ դեռևս պահպանվում են։ Այսինքն՝ ներկայիս կառավարությունն ունի շատ լուրջ մարտահրավերներ այնպիսի ինստիտուցիոնալ փոփոխությունների, որոնք մանր ու միջին բիզնեսին մրցակցելու հնարավորություն կտան, ինչպես նաև մարդկանց համար կձևավորեն տնտեսական ակտիվության ոլորտ ներգրավելու լայն հնարավորություններ: Նախկին համակարգը կենտրոնացած էր խոշոր օլիգարխիկ դերակատարների ակտիվության համար նպաստավոր պայմանների ձևավորման վրա, իսկ ներկայիս համակարգը դեռ գործում է այդ տրամաբանության մեջ։ Իմ կարծիքով՝ փոփոխության մասին կարող ենք խոսել այն ժամանակ, երբ նկատելի կդառնա, որ նոր կառավարությունը գործում է նոր միտումներ ձևավորելու ուղղությամբ։

-Տեսակետ կա, որ ժողովրդի անվերապահ վստահությունը ստացած խորհրդարանական մեծամասնությունը բացառապես մեկ անձով է պայմանավորված, և լեգիտիմ է ու վստահության մեծ պաշար ունի ոչ թե իշխող քաղաքական թիմը, այլ բացառապես դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Արդյո՞ք բացառապես մեկ անձով պայմանավորված լեգիտիմությունը կարող է թիմային կամ կոլեկտիվ պատասխանատվություն ենթադրել, և, ի վերջո, այս իշխանության տապալման դեպքում ո՞վ է կրելու հիմնական պատասխանատվությունը՝ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ նրա ղեկավարած քաղաքական թիմը:

-Համաձայն չեմ այդ կարծիքների հետ, թե լեգիտիմ է և վստահության մեծ պաշար ունի ոչ թե «Իմ քայլը» դաշինքը, այլ այդ քաղաքական թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Դա մարդկանց թյուրիմացության մեջ գցելու կարծիք է: Այդ անձը միայնակ չի գործել նախորդ համակարգի դեմ: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի շուրջը եղել է և կա թիմ: Այլ բան է, որ Փաշինյանը շատ վառ քաղաքական գործիչ է: Եվ այդ թիմում ծանրակշիռ դեր ունի Փաշինյանի կարծիքը: Բայց ես հույս ունեմ, որ առաջիկայում գործընթացներն այնպես կզարգանան, որ Ազգային ժողովում կկենտրոնանա բավականին ինքնուրույն տեսանկյուն ունեցող պատգամավորների մի խումբ, որը կկարողանա լուրջ հակակշիռ ստեղծել կառավարությանը։ Հույս ունեմ, որ գործադիր և օրենսդիր մարմինների հակակշիռները կաշխատեն, և իմ հույսերը հենց այնպես չեն: Օրենսդիր իշխանությունը և ապագայում ստեղծվելիք գործադիր մարմինն ունեն շատ ավելի մեծ ռեսուրս նախկինում ձևավորված հարստահարիչ համակարգը հաղթահարելու: Կարևոր է նաև քաղաքական կամքի առկայությունը: Նախկին ռեժիմն ընդհանրապես իր առջև չէր դրել նման խնդիր: Իսկ այս նոր քաղաքական իրավիճակում կա դրված նման խնդիր: Այլ բան է, թե ինչ հաջողությամբ դա կարող է իրագործվել: Իսկ դա տեղի ունենալու համար նոր իշխանության առջև կանգնած ամենակարևոր խնդիրը մասնակցության աստիճանը մեծացնելն է: Այսինքն՝ հնարավորինս մեծ թվով մարդիկ պետք է մասնակցեն կառավարմանը: Յուրաքանչյուր կարևոր որոշում ընդունելուց պետք է հաշվի առնվի դրա շահառու խավի կարծիքը: Պետք է ուսումնասիրվեն այդ մարդկանց շահերը, և այնպիսի օրենքներ ընդունվեն, իրականացվեն նոր ինստիտուցիոնալ փոփոխություններ և ներդրվեն մեխանիզմներ, որոնք կբխեն շահառուների կարիքներից, այլ ոչ թե որոշումները կընդունվեն կաբինետներում նստած մարդկանց վերացական դատողությունների հիման վրա:

-Հասարակությունը զսպաշապի՞կ է լինելու։ Հանրային տրամադրությունները, ոգևորության ազդեցությունը կնվազի՞, և ավելի սթափ կլինի հասարակական գնահատականը տեղի ունեցող գործընթացներին։

-Ես շփվում եմ մարդկանց հետ և տեսնում եմ, որ մարդիկ բոլորովին անտեղի ոգևորված կամ էյֆորիկ չեն։ Թյուրիմացությունը ձևավորվում է միայն սոցիալական ցանցերի որոշակի նեղ խմբերում արտահայտվող կարծիքների և քննարկումների հետևանքով, որոնց մեջ, իհարկե, կարելի է նկատել էյֆորիկ երևույթներ, բայց երբ ռեալ կյանքում եք շփվում մարդկանց հետ, տեսնում եք, որ մարդկանց ակնկալիքները շատ կշռադատված են, շատ իրատեսական են, և մարդիկ ակնկալում են նաև իրատեսական փոփոխություններ։ Ամենակարևոր մարտահրավերը, որ ներկայիս իշխանություններն ունեն իրենց առջև դրված, հասարակությունից չկտրվելն է, որովհետև պրոցեսը, որը բերեց նախկին ռեժիմի հաղթահարմանը, դա հենց այդ լայն մասնակցայնության շնորհիվ էր, և այդ նույն սկզբունքը պետք է կիրառվի նաև կառավարման փուլում։ Ներկայումս ամենալուրջ խնդիրը մանր և միջին ձեռներեցության հետ է կապված։ Եվ ես վտանգ եմ տեսնում, որ որոշում ընդունողները կարող է հաշվի չառնեն նրանց կարծիքը, ում վրա պետք է տարածվի այդ որոշումը։ Իսկ սա շատ կարևոր է, որովհետև դրանք այն մարդիկ են, ովքեր կոնկրետ գործ են անում և կառավարության սխալ քաղաքականության դեպքում կարող են ունենալ եկամուտների կորուստներ, ինչը ցանկալի չէ։ Այս կառավարությունը իշխանության է եկել ոչ թե նրա համար, որ այնպիսի մեխանիզմներ ներդնի, որ մարդիկ, ովքեր գործ են արել, մանր և միջին բիզնեսի ոլորտում կորուստներ ունենան, այլ հակառակը՝ ունենան եկամուտների աճ: Այսինքն՝ նրանք շատ շոշափելիորեն պետք է զգան կառավարման օգուտները։ Այսինքն՝ կառավարությունը այնպիսի մասնակցային մեխանիզմներ պետք է ներդնի, որ հնարավոր լինի արձանագրել քաղաքականությունների շահառուների կարծիքները, վերլուծի դրանք և նոր դրանց հիման վրա որոշումներ ընդունի։ Իսկ եթե օդից բռնած որոշումներ են ընդունում, դա շատ վտանգավոր է։ Եվ այսպիսի սխալներ նկատելի են: Օրինակ՝ նախարարությունների կրճատման կամայական որոշումը: Հարցն այն չէ, թե ինչ արդյունքների այն կբերի: Փաստն այն է, որ այս որոշումը կայացվել է հինգ-վեց հոգու քննարկման և որոշման արդյունքում: Իսկ նման բան չի կարելի թույլ տալ: Որոշումներ պետք է կայացվեն լայն քննարկումների արդյունքում։ Փակ խմբակային գործելաոճը վաղ թե ուշ կհանգեցնի կառավարման լրջագույն պրոբլեմների: Ես հույս ունեմ, որ կառավարությունում կան մարդիկ, ովքեր գիտակցում են նման խնդիրների կարևորությունը, և առաջիկայում մենք կտեսնենք փոփոխություններ, որոնք կտանեն մասնակցայնության և ներառականության աճի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում