Saturday, 20 04 2024
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին

ԱՄՆ-ը շոշափում է տրամադրությունները․ եթե չեն ուզում, որ ռուսական ռազմակայան լինենք՝ պիտի օժանդակեն

Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի տեղեկություններով՝ նախապատրաստվում է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը, որը տեղի կունենա մոտ երկու ամսից՝ Վաշինգտոնում։ Այս հանդիպումը, փորձագետի խոսքերով, «կարող է լուրջ խթան հանդիսանալ հայ-ամերիկյան լճացած հարաբերություններում, եթե վերաիմաստավորվի երկկողմ օրակարգը»։

Սպասելիքներ Թրամփից ու նոր դեսպանից

Հայաստանի և ԱՄՆ-ի արտաքին գործոց նախարարների մակարդակով վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2013 թվականին։ Եվ հաշվի առնելով, մի կողմից, վերջին շրջանում հայ-ամերիկյան հարաբերություններում առաջացած բավական անորոշ վիճակը, մյուս կողմից՝ ժողովրդավարական փոփոխություններից հետո ուրվագծված նոր հեռանկարներն ու սպասելիքները Արևմուտքից, որ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները կաջակցել մեր երկրում նոր կառավարության ձեռնարկած ներքին բարեփոխումներին, այս տեսանկյունից՝ Մնացականյան-Պոմպեո հանդիպումն ավելի մեծ կարևորություն է ստանում։ Պաշտոնական կողմն առայժմ չի հաստատել այս տեղեկությունը։ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է, որ այս պահի դրությամբ Մնացականյան-Պոմպեո ֆիքսված հանդիպում Հայաստանի արտգործնախարարի օրակարգում չկա։

«Ցանկանում եմ հիշեցնել, որ ԱԳ նախարարի՝ իր գործընկերների հետ հանդիպումների նշանակման դեպքում հանրությունը, ըստ կարգի, տեղեկացվում է»,- ասել է Նաղդալյանը։

Իսկ սպասելիքներ մասնավորապես Միացյալ Նահանգներից կան՝ նույնիսկ հաշվի առնելով Վաշինգտոնում նախագահական վերջին ընտրություններից հետո տեղի ունեցած փոփոխությունները, նոր նախագահի՝ Թրամփի «ոչ ավանդական» մոտեցումները աշխարհում ԱՄՆ-ի դերակատարման հարցին և արտաքին քաղաքականության ոլորտին։ Իհարկե, հետագայում Թրամփը շատ ավելի ակտիվ սկսեց գործել արտաքին քաղաքական առաջնահերթություններով, քան կանխատեսվում էր մինչև նրա՝ օվալաձև գրասենյակ մտնելը։ Բայց ամեն դեպքում ակնհայտ է, որ ինչպես մյուս ոլորտներում, այնպես էլ միջազգային հարաբերություններում Թրամփն ու իր թիմակիցները ձգտում են ավելի պրակտիկ, ֆինանսական, տնտեսական օգուտներ ստանալու և հակված չեն համամարդկային արժեքներն ու ամերիկյան իդեալները աշխարհում առաջ մղելուն՝ ինչպես նախկինում արել են հատկապես դեմոկրատ նախագահների վարչակազմերը։ Աշխարհի տարբեր ռեգիոններում ժողովրդավարացման գործընթացներին և ազատության համար ժողովուրդների պայքարին աջակցելն ակնհայտորեն չի մտնում Թրամփի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ։ Բայց լավ լուրն այն է, որ ամերիկյան քաղաքականությունը, այդ թվում՝ արտաքին, իշխանության ճյուղերի հավասարակշռված լինելու շնորհիվ, չի սահմանափակվում միայն նախագահի քայլերով ու որոշումներով։ Ամերիկյան քաղաքական վերնախավի խորքային ընկալումներում ԱՄՆ-ի այդ առաքելությունը շարունակում է առաջնային մնալ։ Առավել ևս, Հայաստանում իշխանության անցնցում և խաղաղ փոփոխությունը դրական արձագանք է ստացել ամերիկյան փորձագիտական և քաղաքական շրջանակներում։ Հայաստանում նախորդ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձությունները՝ հարյուր հազարավոր քաղաքացիների խաղաղ ընդվզումը ավտորիտար ռեժիմի դեմ և իշխանության խաղաղ փոխանցումը ոգևորել է նաև Հայաստանում Միացյալ Նահանգների նոր արտակարգ և լիազոր դեսպանին՝ Լինն Թրեյսիին, որը, թեկնածուի կարգավիճակում ելույթ ունենալով ամերիկյան Սենատում և պատասխանելով սենատորների հարցերին, խոստացել է աջակցել Հայաստանում սկսված ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը։ Պակիստանում դիվանագիտական ծառայության համար նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից «Հերոսության համար» մեդալով պարգևատրված Թրեյսին ասել է, որ ռազմավարական առումով ԱՄՆ-ի քաղաքականությունն այս ուղղությամբ մնում նույնը՝ Ամերիկան ուզում է տեսնել «իր հարևանների հետ խաղաղ գոյակցող ինքնիշխան, ժողովրդավար և բարեկեցիկ Հայաստան»։

Ռազմավարական հեռանկարներ

Բայց պե՞տք է արդյոք սպասել լուրջ տեղաշարժեր հայ-ամերիկյան հարաբերություններում և էական աջակցություն դեպի ժողովրդավարական, իրավական և արդար պետություն շարժվող Հայաստանին՝ հաշվի առնելով թե՛ ամերիկյան ներքաղաքական միտումները և թե՛ երկրի նոր ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի այն հստակ ուղերձը, որ Հայաստանը չի պատրաստվում կտրուկ փոփոխություններ անել արտաքին քաղաքականության մեջ, այլ խոսքերով՝ Վրաստանի և Ուկրաինայի օրինակով երես թեքել Ռուսաստանից և խորացնել ինտեգրումը արևմտյան կառույցներին։ Իհարկե, ո՛չ Թրամփի վարչակազմում, ո՛չ էլ ընդհանրապես ամերիկյան իսթեբլիշմենթում միամիտ մարդիկ չկան և բոլորն էլ շատ լավ գիտակցում են, թե ինչքան վտանգավոր կարող է լինել բարդ աշխարհաքաղաքական վիճակում գտնվող Հայաստանի համար կտրուկ շարժումերն ու հայ-ռուսական հարաբերությունների վերանայումը։ Հասկանալի է, որ Հայաստանը ամենակարևոր պետությունը չէ Վաշինգտոնի կամ Բրյուսելի համար մեր տարածաշրջանում, և այս պահի դրությամբ Արևմուտքում որևէ ուժային կենտրոն չի դիտարկում, ասենք, Հայաստանի անդամակցումը Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին, որովհետև դա ոչ միայն առաջնահերթություն չէ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների համար և չկա նաև Հայաստանի քաղաքական օրակարգում, այլև դա պարզապես իրատեսական չէ։ ԱՄՆ-ի պես երկրներին ավելի բնորոշ է ռազմավարական մոտեցումը, այսինքն՝ որևէ քաղաքական նպատակին հասնելը երկարաժամկետ հեռանկարում՝ դանդաղ, հետևողական, բայց հաստատուն քայլերով։ Այս իմաստով, իհարկե, շատ հավանական է, որ Հայաստանի ներքաղաքական զարգացման ներկայիս միտումների պահպանման և խորացման դեպքում ինչ-որ մի պահի օրակարգային դառնա Հայաստանի ավելի խորը ինտեգրումը արևմտյան կառույցներին։ Սա շատ լավ հասկանում են թե՛ Կրեմլում և թե՛ Վաշինգտոնում։

Փաշինյան-Թրամփ չկայացած հանդիպումն ու Բոլթոնի ուղերձները

Բոլոր դեպքերում անհերքելի է, որ թե՛ նախորդ և թե՛ ներկայիս կառավարության համար հայ-ամերիկյան հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքական ռազմավարական ուղղություններից մեկն են։ Ավելի ճիշտ՝ այդպես եղել է նախորդ վարչակարգի համար, իսկ ներկայիս իշխանությունների կողմից ակտիվ քայլեր այս ուղղությամբ առայժմ չենք տեսնում։ Հայտնի է միայն, որ ըստ չհաստատված տեղեկությունների՝ պաշտոնական Երևանը փորձում էր կազմակերպել վարչապետ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Թրամփի հետ Նյու Յորքում՝ սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի շրջանակներում, սակայն հանդիպումն այդպես էլ չկայացավ։

Դրական զարգացումներից մեկը մեր լավագույն դիվանագետներից մեկին՝ Վարուժան Ավետիսյանին Վաշինգտոնում ՀՀ նոր արտակարգ և լիազոր դեսպան նշանակելն էր։

Նախորդ տարվա երկրորդ կեսին հայ-ամերիկյան հարաբերությունների տիրույթում տեղի ունեցած ամենանշանավոր իրադարձություններից մեկը, իհարկե, հոկտեմբերի վերջին Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ջոն Բոլթոնի այցն էր Հարավային Կովկաս, այդ թվում՝ Հայաստան։ Երևանում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հնչեցրած ուղերձները՝ հատկապես կապված ղարաբաղյան հիմնախնդրի և Հայաստանի ներքին փոփոխությունների հետ, տեղեկատվական իսկական իրարանցում առաջացրեցին երկրում և դեռ մի քանի ամիս շարունակեցին քննարկվել։ Հայ փորձագետների հիմնական եզրակացությունը Բոլթոնի հայտարարություններից այն էր, որ հայկական հեղափոխությունից և Նիկոլ Փաշինյանից Միացյալ Նահանգների հիմնական ակնկալիքը նոր կառավարության կողմից Արցախի հարցում բեկում մտցնելն է, ինչը Թրամփի թիմակիցները դիտարկում են որպես Իրանի տարածաշրջանային մեկուսացումը խորացնելու միջոց։ Իսկ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները, ըստ Բոլթոնի, «բարձր առաջնահերթություն» են Վաշինգտոնի համար։

Հարաբերությունները բարձրացնել ռազմավարական մակարդակի

Շատ կարևոր էր նաև այն, որ ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունեց միջազգային դիտորդական առաքելության գնահատականը Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Հայաստանի նորընտիր խորհրդարանի և նոր կառավարության հետ՝ խորացնելու երկկողմ գործընկերությունը, ինչպես նաև շարունակելու օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված համագործակցությունը: Պետդեպարտամենտը կարևորել է նաև համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի, առևտրի և ներդրումների զարգացման, տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության ապահովման ոլորտներում։

https://armenpress.am/static/news/b/2017/10/907512.jpg

Իսկ ամերիկահայ ակտիվ կազմակերպությունների ներկայացուցիչները, մասնավորապես՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները կարծում են, որ ժամանակն է աջակցել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացնել նոր՝ ռազմավարական մակարդակի։ Արամ Համբարյանի կարծիքով՝ հայ-ամերիկյան հարաբերությունների բարելավումը պիտի լինի Հայաստանի ժողովրդավարացման բնական արդյունքը, որովհետև Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները շարժվում են վերջին 25 տարիների ընթացքում ամերիկյան կառավարության կողմից նշված ուղղությամբ։

Տրամադրությունների շոշափում

Ի՞նչ դեր կարող է այս համատեքստում խաղալ Մնացականյան-Պոմպեո հանդիպումը երկկողմ հարաբերությունների զարգացման առումով։

Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհուրդ (American Foreign Policy Council) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Սթիվեն Բլանկը կարծում է, որ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, իհարկե, կնպաստի երկկողմ հարաբերությունների բարելավմանը, բայց չգիտի, թե կակտիվացնի՞ արդյոք այդ հանդիպումը Հայաստանի ներքին բարեփոխումներին ամերիկյան օգնության տրամադրման գործընթացը։ Ամերիկացի վերլուծաբանը մի բանում է համոզված, որ «Հայաստանի հակումը Իրանին կքննադատվի»։

http://galatv.am/wp-content/uploads/2018/10/levon-shirinyan.jpg

Իսկ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Միացյալ Նահանգներն այժմ շոշափում է Հայաստանի նոր ղեկավարության տրամադրությունները, և Պոմպեոյի ու Մնացականյանի հանդիպումը հենց այս տրամաբանության մեջ է։

«Ամերիկացիները Հայաստանի Հանրապետությանը բարոյական աջակցություն ցուցադրող ելույթներից զատ՝ նաև Հայաստանի նոր իշխանությունների տրամադրություններն են շոշափում։ Դրանից շատ բան է կախված։ Կարծում եմ՝ կլինի տրամադրությունների և շահերի փոխհամատեղման վերաբերյալ տրամաբանական կոնսենսուսի (փոխհամաձայնության) կայացում՝ ինչքանով առաջ գնան, ինչքանով չգնան։ Սա շատ կարևոր է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Շիրինյանը ավելացնելով, որ ընդհանրապես ամերիկացիներն ուզում են, որ Հայաստանը հնարավորինս քիչ կախված լինի Ռուսաստանից, ինչը մեզ համար վնաս չէ։ Ընդհակառակը՝ կօգնի Հայաստանի արտաքին քաղաքականության բալանսավորմանը։

ԱՄՆ-ը կօգնի հավասարակշռել Հայաստանի արտաքին քաղաքականությունը

Քաղաքագետը հիշեցրեց ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանի ուղերձն իր վերջին ելույթի ժամանակ, որ Միացյալ Նահանգներն ուզում է տեսնել իր հարևանների հետ խաղաղ ապրող ինքնիշխան, ժողովրդավար ու բարեկեցիկ Հայաստան։ Այս հարցում Երևանի և Վաշինգտոնի շահերը համընկնում են լիովին։

Հայաստանի կարևորությունը, Լևոն Շիրինյանի կարծիքով, «թավշյա հեղափոխությունից» հետո մեծացել է Միացյալ Նահանգների համար։ Ամերիկացիներն ուզում են մեզ օգնել, բայց պիտի նկատի ունենանք, որ իրենց օժանդակությունը սահմանափակ է լինելու։ Պատճառը թերևս այն է, որ մեր երկրի նոր ղեկավարությունն էլ արևմտյան գործընկերներին վաղուց արդեն հասկացրել է, որ Հայաստանն արտաքին քաղաքական շրջադարձեր չի անելու՝ հաշվի առնելով անվտանգության շատ լուրջ ռիսկերը։

«Հայաստանը շատ կարևոր է, բայց ամերիկացիներն այդքան միամիտ չեն, որ մտածեն, թե Հայաստանում իշխանափոխությունով արտաքին քաղաքական վեկտորը արմատական փոփոխության կենթարկվի։ Բայց այս համատեքստում իրենց համար շատ կարևոր է, որ Հայաստանը սերտացնի իր հարաբերությունները Արևմուտքի հետ։ Ենթադրում եմ, որ նրանք առանձնապես դեմ չեն մեր և Ռուսաստանի փոխհարաբերություններին, բայց ողջունում են վարչապետի քաղաքական կուրսը Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում, Հայաստանի ավելի արժանապատիվ կեցվածքն ու վասալի կարգավիճակից դուրս գալը։ Այո, Միացյալ Նահանգներն ուզում է տեսնել ինքնիշխան Հայաստան։ Բացի դրանից՝ պիտի նկատի ունենանք հայ համայնքի գործոնը Ամերիկայում։ Երկրի իշխանությունները, բնականաբար, պիտի վերաբերմունք ունենան սեփական քաղաքացու հանդեպ։ Դա որոշ չափով արտացոլվում է նաև Հայաստանի հետ հարաբերություններում։ Սա շատ նորմալ գործընթաց է։ Այն հավասարակշռության ընդհանուր քաղաքական ընկալման շրջանակներում է, որովհետև Հայաստանն այս տարիներին գնալով ռուսականացել է։ «Թավշյա հեղափոխությունը» տրամադրություն է առաջացրել և այդ տրամադրությունը դրական իմպուլս է Արևմուտքի համար, որը նրանք կցուցադրեն նաև Ադրբեջանի հետ բանակցությունների ժամանակ։ Այսինքն՝ Ամերիկայի համար դա այլ բան է, մեզ համար՝ այլ բան։ Արևմուտքի հետ մերձեցումն իրենց համար օրինակի ցուցադրություն է, իսկ մեզ հնարավորություն է տալիս թուլացնել ռուսական ազդեցությունը, հավասարակշռել մեր արտաքին հարաբերությունները։ Անշուշտ, Հայաստանի կարևորությունը «թավշյա հեղափոխությունից» հետո բարձրացել է։ Նաև Հայաստանին դիտում են որպես «քաղաքական խաղացող»՝ ինչպես ասում են։ Եվ հետո Հայաստանի վրա ֆունկցիա է դրվում՝ տարածաշրջանում լինել ակտիվ, սեփական առաջնահերթությունները հասկանալ, բայց նաև ակտիվ երկխոսություն ունենալ Արևմուտքի և մասնավորապես՝ ԱՄՆ-ի հետ։ Սա չափազանց կարևոր է։ Դրա համար էլ իրենք ակտիվացել են և փորձում են ակտիվացնել հայկական կողմին»։

Եթե չեն ուզում՝ ռուսական ռազմակայան լինենք

Ինչ վերաբերում է այն հարցին, որ Թրամփի վարչակազմի գլխավոր խնդիրը մեր տարածաշրջանում Իրանն է, բայց բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանը չի կարող վատացնել իր հարաբերությունները Իրանի հետ՝ հանուն ԱՄՆ-ի, Լևոն Շիրինյանը նշեց, որ նորանկախ Հայաստանի քաղաքական պատմությունը մի բան է ցույց տալիս՝ անկախ Վաշինգտոնի հռետորաբանությունից և Թեհրանի հետ հարաբերություններից՝ ամերիկացիներն ամեն դեպքում հայ-իրանական հարաբերությունների նկատմամբ հանդես են բերել փոխըմբռնում։ Եվ այդ մոտեցումը պահպանվելու է, որովհետև Հայաստանն այլընտրանք չունի։

«Ամերիկացիները պիտի իմանան, որ եթե ուզում են, որ մենք ռուսական ռազմակայան չլինենք,- իսկ նրանք հաստատ ուզում են, որ այդպես չլինի,- ապա պիտի օժանդակեն մեզ։ Հետևաբար, իրենք պիտի վերաբերմունք ունենան, ինչն էլ, կարծում եմ, դրսևորում են պաշտոնական փոխհարաբերություններում։ Սա խրախուսանք է թավշյա հեղափոխությանը, և աջակցություն Նիկոլ Փաշինյանին»,- ավելացրեց Շիրինյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում