Թուրքիան շարունակում է զրահատեխնիկա կուտակել Սիրիայի սահմանին տեղակայված զորամասերում՝ տեղեկացնում է Anadolu-ն։
Հաղորդվում է, որ Սիրիայի հետ սահմանին գտնվող Հաթայ նահանգ է ժամանել զրահատեխնիկայի և ռազմական ավտոմեքենաների հերթական շարասյունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, թե Անկարան պատրաստ է սիրիացի քրդերի ինքնապաշտպանության դեմ գործողություն սկսել Եփրատից արևելք, ինչպես նաև սիրիական Մանբիջում՝ սիրիական քրդերի ինքնապաշտպանության ուժերի դեմ, եթե ԱՄՆ-ը նրանց դուրս չբերի այնտեղից։ Ավելի ուշ նա հայտարարել էր, որ որոշել է հետաձգել Սիրիայում ռազմական գործողություն սկսելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ դեկտեմբերի 14-ին ունեցած հեռախոսազրույցից հետո, որի արդյունքում Թրամփը որոշում է կայացրել դուրս բերել ամերիկյան զորքերը ՍԱՀ-ից։