Thursday, 28 03 2024
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները

ՊԵԿ-ն ամեն ինչ անում է, որ մարդիկ բիզնեսով չզբաղվեն. վթարված մեքենաների արժեքը փորձագետի կողմից որոշելը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում

Այսուհետ ներմուծվող վթարված մեքենաների արժեքը որոշելու է փորձագետը։ Այդ մասին երեկ կառավարության նիստից հետո հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ ավտոմեքենաների ներմուծման նախորդ գործող մեխանիզմը չի հանվել, այն պահպանվում է, ուղղակի որոշակի փոփոխությունների է ենթարկվել ՊԵԿ մոտեցումը: «Մենք մեր կայքէջում մի գործիք ենք ներմուծել, որը կոչվում է հաշվիչ, և ցանկացած անձ կարող է իր ներմուծած կամ ներմուծվելիք մեքենայի վերաբերյալ տեղեկատվությունը ներմուծելով, ստանալ կողմնորոշիչ գին»,- ասել է Դավիթ Անանյանը՝ ավելացնելով, որ այն ինվոյսները, որոնցով ներկրվելու են մեքենաները, պետք է կողմնորոշիչ գնին մոտ լինեն կամ հավասար: Նրա խոսքերով՝ այսօր կան կազմակերպություններ, որոնք քաղաքացիներին օգնում են կեղծել ինվոյսները, և ՊԵԿ-ը զբաղվում է այդ կազմակերպություններով: «Մինչև 2020 թ. հունվարի 1-ը գուցե մեքենաների ներմուծման այս մեծ ծավալները կպահպանվեն, և 2020 թ. հունվարի 1-ից կնկատվի ծավալների շեղակի նվազում, որովհետև բացառությունները, որոնք սահմանվել էին ԵԱՏՄ մուտք գործելու ժամանակ, կվերանան և կգործեն ԵԱՏՄ կանոնները»,- ասել է Անանյանը:

Ավտոներկրողները, սակայն, համաձայն չեն ՊԵԿ-ի այս նորամուծության հետ։ Այսօր արդեն ավտոներկրողների մի խումբ բողոքի ակցիա էր իրականացնում։

Ավտոներկրողների խոսքերով՝ ՊԵԿ-ը փոխանակ խրախուսի մարդկանց բիզնեսով զբաղվել, իր վերջին գործողություններով ամեն ինչ անում է, որ մարդիկ հրաժարվեն այդ մտքից։

Ինչ վերաբերում է ինվոյսային արժեքներին և այսուհետ ներմուծվող վթարված մեքենաների արժեքը փորձագետի կողմից որոշելուն, ապա մեր զրուցակից ներկրողների խոսքերով՝ այս նորամուծությունը կոռուպցիոն և մի շարք այլ ռիսկեր է պարունակում։ Նրանց խոսքերով՝ հսկիչ գներով մաքսազերծումը բերելու է մեքենաների գների թանկացման, քանի որ մարդը, օրինակ, աճուրդի է մասնակցում, շատ էժան գնով ձեռք է բերում ու երբ բերում է, որ մաքսազերծի, ՊԵԿ-ն ասում է՝ ոչ, այս մեքենան չի կարող այդքան մատչելի լինել։ «Փորձագետի կողմից գին որոշելը ռիսկեր է պարունակում։ Փորձագետը կարող է մի ներկրողի բարեկամը կամ ընկերը լինել ու նրա ներկրած մեքենաների համար շատ ցածր գին որոշել, իսկ մյուսների համար՝ բարձր։ Դա էլ կբերի անհավասար պայմանների։ Կամ, ասենք, որոշակի կաշառքի դիմաց մի մեքենայի համար փոքր գին որոշել, մի ուրիշ դեպքում՝ բարձր։ Եվ հետո փորձագետը ինչպես կարող է որոշել վթարված մեքենայի գինը, երբ դրա մի զգալի մասը վթարված է լինելու։ Ես չեմ հավատում, որ փորձագետը կարող է դետալ առ դետալ գնահատել այդ մեքենայի վնասվածության աստիճանը»,- ասաց Արթուր Միսակյանը։

Եվ հետո, մեր զրուցակցի խոսքերով, եթե փորձագետը որոշի վթարված մեքենաների արժեքը, ապա մի մեքենայի համար դա կարող է 4-5 օր տևել, և հաշվի առնելով մեր երկիր ներմուծվող վթարված մեքենաների ծավալը, ապա ժամանակային առումով քաոս կառաջանա։ Առանց այդ էլ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Արարատյան մաքսատանը։ «Կամայական մոտեցում է լինելու»,- ասաց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է ՊԵԿ նախագահի մատնանշած կազմակերպությունների կողմից ինվոյսային արժեքները կեղծելուն, ապա Միսակյանի խոսքերով ՊԵԿ-ն ունի բազմաթիվ լծակներ այդ ռիսկը մինիմալի հասցնելու համար։ «Իսկապես կարող են լինել մարդիկ, ովքեր կփորձեն ինչ-որ բան կեղծել, բայց ՊԵԿ-ը, որպես պետական մարմին, պետք է ունենա գործիքակազմ դա վերահսկելու և բացառելու համար։ Եվ հետո պետք չէ առաջնորդվել այն կանխավարկածով, որ բոլորը համատարած կարող են կեղծիք իրականացնել ու դրա համար կարգ փոխեն բոլորի համար»,- ասաց մեր զրուցակիցը։ Նրա խոսքերով, այո, մեքենաները պետք է մաքսազերծվեն ինվոյսով, քանի որ ձեռքբերման գին գոյություն ունի, բայց այն հսկիչ գները, որոնք սահմանվում են ՊԵԿ-ի կողմից, անտրամաբանական են։ Մի քանի մեքենաների մասով այնպիսի գին է սահմանվել ՊԵԿ-ի կողմից, որ աբսուրդային բարձր են։ Եվ բացի դրանից՝ ամբողջ աշխարհում երկրները գնում են նրան, որ խրախուսում են ավելի նոր արտադրության մեքենաների ներկրումը, որով դուրս է գալիս էկոլոգիական խնդիրը, բացի դրանից՝ ավտոպարկն է թարմացվում, բայց մեր երկրում այդ մեքենաների ներկրման համար պետությունը որևէ խրախուսական քայլ չի կատարում։ Դրա համար էլ մարդիկ ներմուծում են վթարված մեքենաներ, այստեղ նորոգում ու վարում։

Ավտովարորդների լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը ընդգծում է, որ խնդիրներն ի հայտ սկսեցին գալ հենց Դավիթ Անանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, որն ամեն օր մի նորամուծություն է անում։ «ՊԵԿ-ի ղեկավարությունը մեզ բերել գցել է ծուղակ։ Իրենք փոխեցին նվիրատվությունների կարգը, հայտարարեցին, որ նվիրատվությունները ապօրինի են ու դրանք պետք է 20 տոկոսով գանձվեն։ Ինչ վերաբերում է ինվոյսներին, ապա անցած տարի համատարած, բացի երկու մոդելից, 30 տոկոս ինվոյսային արժեքները իջեցվեցին, բայց այս տարի բոլոր մեքենաների ինվոյսային գինը փոփոխվել է ու բարձրացվել է։ Դուրս է գալիս, որ 10 տոկոս թանկացում է գնացել։ Չենք հասկանում՝ տրամաբանությունը որն է։ ՊԵԿ-ի քաղաքականությունը դավադրություն է հիշեցնում»,- ասաց Հովհաննիսյանը։

Ավտոներկրողների խոսքերով՝ մեր երկիրն աստիճանաբար պետք է գնա դրան, որ մարդկանց համար բիզնեսով զբաղվելը լինի շահութաբեր, քանի որ, որքան դյուրացված են պայմանները, բիզնեսը զերծ է թղթաբանությունից, ավելորդ քաշքշուկներից, ապա դա միայն նպաստում է բիզնեսի զարգացմանը։ Բայց ի հակառակ դրան, հիմա մաքսատանը մարդկանցից հավելյալ ապացույցներ, վիդեոներ են պահանջում։ Այսինքն` ամեն ինչ անում են, որ մարդկանց համբերությունը սպառվի և արագ ՊԵԿ-ի ֆիքսած գներով մաքսազերծի մեքենան ու դուրս գա մաքսատնից։ «Ավելորդ բարդությունները միայն վնասում են բիզնեսին, իսկ ՊԵԿ-ն իր քաղաքականությամբ, կարծես թե, նպաստում է դրան»,- ասաց Արթուր Միսակյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում