Ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԽԽՎ թուրք նախագահ Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԵԽԽՎ-ն աջակցում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև երկխոսությանը և հուսով է, որ այդ երկխոսությունը վերջ ի վերջո կուղեկցվի կոնկրետ արդյունքներով.
«ԵԽԽՎ-ն հիասթափված է Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների՝ Կազանում կայացած հանդիպման արդյունքներից, ուր կողմերին չհաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել։
Բնականաբար, ԵԽԽՎ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը, մենք աջակցում ենք Ռուսաստանի նախագահի նախագահությամբ այդ երկու երկրների նախագահների հանդիպումների շարունակությանը»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ներկայացնող Մեվլյութ Չավուշօղլուն ԵԽԽՎ նախագահ է ընտրվել 2010 թվականի հունվարի 25-ին։