Friday, 19 04 2024
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»

Ինչպես չստացվեց քաղաքականությունը, ու ստացվեց հեղափոխությունը

Ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ այլևս հեռացող նախագահ Արա Բաբլոյանը, որը մեկ օր անց փաստորեն այլևս չի լինի այդ կարգավիճակում, քանի որ հունվարի 14-ից կսկսի գործել նոր խորհրդարանը: Արա Բաբլոյանը տվել է բավականին ուշագրավ բնութագրում՝ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը: Ասե՞լ է նա այդ բանը, օրինակ, Սերժ Սարգսյանին՝ 2017 թվականի ապրիլին, երբ Սարգսյանը նրան առաջադրում էր ԱԺ նախագահի պաշտոնում: Որովհետև այն ժամանակ իսկապես տարակուսելի էր, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը խորհրդարանական կառավարման մոդելի անցնող Հայաստանում խորհրդարանի խոսնակի պաշտոնի համար առաջադրում մարդու, որը քաղաքականությունից չէ, բժիշկ է: Իհարկե, դրանով Սարգսյանը գուցե ուզում էր ակնարկել, որ ղեկավարում է իշխող հիվանդ մեծամասնություն, սակայն այդուհանդերձ՝ Բաբլոյանը նրան ասե՞լ էր, թե ինչն է իր մոտ ավելի լավ ստացվում:

Վարչապետի պաշտոնի գնացող Սերժ Սարգսյանի համար անշուշտ պետք էր ունենալ հենց այդպիսի ԱԺ նախագահ, որի մոտ քաղաքականությունը լավ չէր ստացվում: Այդպես Սարգսյանը ընտրեց նաև մի վարչապետ՝ 2016-ին, որի մոտ նույնպես քաղաքականությունը լավ չէր ստացվում, այլապես Սերժ Սարգսյանը չէր կարող գնալ երրորդ ժամկետի: Եվ այդ դեպքում էլ փաստորեն չէր ստացվի թավշյա հեղափոխությունը: Ստացվում է բավականին հետաքրքիր շղթա, իհարկե կեսկատակ՝ թավշյա հեղափոխությունը ստացվեց, որովհետև Սերժ Սարգսյանը իշխանության քաղաքական կարևոր պաշտոնների էր նշանակել մարդկանց, որոնց մոտ քաղաքականությունը լավ չէր ստացվում: Ի վերջո, փաստորեն ստացվեց վիրահատություն, իհարկե թավշյա, և հանրությունը, կատարելով այդ վիրահատությունը, հեռացրեց անառողջ համակարգը: Այդ իմաստով խորհրդանշական է, իհարկե, որ բժիշկը հեռանում է քաղաքականությունից: Ինչն է գալիս քաղաքականություն, սա, իհարկե, նոր հարցն է, որի պատասխանն այսօր, անշուշտ, հարաբերական է:

Այստեղ կան, իհարկե, տարբեր կարծիքներ, լավատեսությունից մինչև ծայրահեղ հոռետեսություն և անգամ ծաղր, սակայն մի բան, թերևս, աներկբա է, որ Հայաստանում նախկին համակարգը ստացել էր մի ձև և բովանդակություն, որ դրանից դուրս գալու և արդիական քաղաքականության անցնելու համար այդօրինակ որոշակի անցումային հարաբերականությունը՝ իր մտահոգիչ միաժամանակ հուսադրող տարրերով, լինելու էր անխուսափելի: Քաղաքականություն է գալիս սերունդ՝ այդ բառի ոչ տարիքային իմաստով, որի մոտ դեռ պարզ չէ, թե ինչպես կստացվի քաղաքականությունը: Միաժամանակ, Հայաստանում քաղաքականությունը ստացվելու, թերևս, մեկ ճանապարհ ունի՝ երբ այնտեղ մուտքն ազատ է և չի կանխորոշվում փակ համակարգի, այսպես ասած, ներքին կանոնակարգերով, հպատակության սկզբունքով: Այդ իմաստով Հայաստանը ստացել է քաղաքականություն կայացնելու հնարավորություն, իսկ քաղաքականության մեջ կայացողները դեռ կֆիլտրվեն, կզտվեն կազմերը, ֆորմատները: Հայաստանը սկսում է քաղաքական դասի ձևավորման երկրորդ փորձը, անկախության մեկնարկին առաջին փորձի անփառունակ տապալումից հետո: Մի կողմից կա հնարավորություն չկրկնել անցյալի սխալները, մյուս կողմից՝ ժամանակը ենթարկվել է ահռելի խորքային փոփոխության և միայն անցյալի սխալը չկրկնելը չի երաշխավորելու սխալից ապահովագրություն ապագայի համար: Բայց մի բան աներկբա է, որ, եթե երկրորդ փորձից էլ քաղաքականությունը չստացվեց, ապա հաջորդը դարձյալ ստացվելու է հեղափոխությունը, բայց ով գիտե, թե այս անգամ ինչպիսի:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում