Tuesday, 23 04 2024
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

«Նստած էր՝ փորը թափած…». Տավուշում 40-ամյա տղամարդը խանդի պատճառով դանակահարել է «թեմայի» հետ կապ չունեցողին

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի նախագահությամբ ավարտվել է Արման Ա.-ի գործի դատական քննությունը:

40-ամյա Արմանին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Դատաքննությամբ դատարանը հաստատված է գնահատել, որ Արմանը կասկածել է կնոջը՝ հարևան բնակավայրի բնակիչ Արթուրի հետ կապ ունենալու համար:

2017 թվականի նոյեմբերի 15-ին, ժամը 11-ի սահմաններում Արմանը հանդիպել ու քաշքշուկի մեջ է մտել Արթուրի հետ: Բաժանվել են, ամեն մեկը գնացել է իր գործին: Նույն օրը՝ ժամը 14-ն անց 30-ի սահմաններում նորից հանդիպելով Արթուրին՝ Արմանը նույն շարժառիթով փորձել է վեճը շարունակել: Միջամտել է վերջինիս բարեկամը, որը գտնվում էր նրա մեքենայի մեջ: Արմանի եղբայրը, ցանկանալով խանգարել վիճաբանությանը, հեռացրել է Արթուրին: Արմանը սկսել է վիճել Արթուրի բարեկամ Գագիկի հետ: Վիճաբանության ընթացքում նա իր մոտ եղած դանակով հարվածել է Գագիկի որովայնին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ որովայնի խոռոչ թափանցող վնասվածքի ձևով:

Արման Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել նաև Արթուրի նկատմամբ բռնություն գործադրելու, նրա մեքենան լինգով վնասելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով և 185 հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն այս մասով կարճվել է՝ տուժող Արթուրի բողոքի բացակայության հիմքով:

Ինչ վերաբերում է տուժող Գագիկի առողջությանը դանակով դիտավորությամբ ծանր վնաս հասցնելուն, այս մեղադրանքը Արման Ա.-ն չի ընդունել, իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա դժգոհել է, թե քննիչը «գործը տարել է դիտավորության ու մեղադրական ուղղությամբ», չի հարցաքննել իր կնոջը, չի հետազոտել վերջինիս ու Արթուրի հեռախոսային հաղորդակցությունը, չի հետազոտել իր ու Արթուրի թշնամական հարաբերությունները:

Արման Ա.-ն ընդունել է, որ Արթուրն իր թշնամին է: Ինքը կասկածներ է ունեցել ոչ թե ուրիշների խոսակցություններից ելնելով, այլ տեսնելով կնոջն ուղարկված իրական հաղորդագրությունը:

Միևնույն ժամանակ Արման Ա.-ն պնդել է, թե ինքը դանակահարություն չի կատարել:

Դեպքի օրն առաջին անգամ հանդիպել է Արթուրին տեղական պաշտոնյաներից մեկի աշխատասենյակում: Խոսել է նրա հետ, վիճել ու հեռացել է: Ինքը տեսել է, որ Արթուրը նստեց մեքենա, եթե ցանկանար՝ կմոտենար ու նորից կվիճեր, բայց չի մոտեցել: Իր մոտ դանակ չի եղել: Գնացել է տուն:

Ժամը 15-ի սահմաններում գնացել է եղբոր մոտ՝ հրաժեշտ տալու՝ այդ օրը մեկնելու էր Ռուսաստան: Փողոցում մի քանի հոգով կանգնած էին, երբ ինքը տեսել է Արթուրի մեքենան: Ձեռքով կանգնեցրել է: Մեքենայի մեջ բացի Արթուրից՝ մի տղամարդ էլ կար: Արթուրը մի քիչ հեռացել, նոր կանգնեցրել է մեքենան: Ինքը նայել ու տեսել է, որ Արթուրը լոմը ձեռքին մեքենայից իջնում է: Ինքն էլ է լոմ վերցրել: Եղբայրը չի թողել, որ մոտենա Արթուրին: Նա վերջինիս ասում էր՝ քշի գնա, մի կանգնի: Եղբայրը Արթուրին բռնել, մի կողմ է տարել: Իրեն էլ հինգ հոգով էին բռնել: Ինքը տուժող Գագիկին դեպքի վայրում չի տեսել: Նրան ընդհանրապես չի ճանաչում, առաջին անգամ տեսել է առերես հարցաքննության ժամանակ:

Իր վեճը միայն Արթուրի հետ էր, տեսնելով նրա մեքենան գոռացել է՝ կանգնի, հնարավոր է՝ հայհոյած էլ լինի: Լոմը մեքենայի բեռնախցիկից վերցրել է՝ միայն պաշտպանվելու համար: Լոմը ձեռքին հասել է Արթուրի մեքենային: Բայց թե նրա մեքենան ինչպես է վնասվել՝ ինքը չգիտի, միգուցե արդեն վնասված էր… Իր հագին միայն վերնաշապիկ էր, գրպաններ չուներ, որ դանակ պահած լիներ: Ինքը դեպքի վայրից չի հեռացել, իրեն հինգ-վեց հոգով հեռացրել են…

Գործով տուժող Արթուրը հայտնել է, որ դեպքի պահին մեքենայից իջնելիս նկատել է, որ Արմանի ձեռքին լոմ կա, ինքն էլ «մանտիրովկա» է վերցրել իր մեքենայից: Արմանի եղբայրը բռնել է իրեն, չի թողել մոտենա… Ինքը տեսել է, որ Արմանը լոմով ջարդում է իր մեքենայի ապակին, իսկ Գագիկը փորձում է չթողնել…. Դրանից հետո տեսել է, որ իր բարեկամ Գագիկը պատռվածք է ստացել փորի մասում՝ Գագիկը նստած էր՝ «փորը թափած», ինքը հարցրել է՝ ի՞նչ ա էղել, նա պատասխանել է՝ լավ չեմ… Ինքն արյուն է տեսել նրա վնասվածքի շրջանում: Պատահական մեքենայի դեմը կանգնել է, խնդրել է Գագիկին տեղափոխել հիվանդանոց: Ճանապարհին Գագիկն ասում էր՝ վատ եմ, մեռնում եմ… նրան տեղափոխել են հիվանդանոց: Ինքը չի տեսել՝ ով է Գագիկին վնասվածք պատճառել: Գագիկին այդ օրը հանդիպել էր պատահաբար, նա խնդրել էր մեքենայով տուն տանել…

Տուժող Գագիկը հայտնել է, թե Արմանին չի ճանաչում: Ընդհանրապես՝ նրա հետ կապված ոչ մի դեպք տեղի չի ունեցել: Ինքը ոչ մի վիճաբանության չի մասնակցել, վիճաբանության զոհ չի հանդիսացել: Վայր է ընկել դեռ Արթուրին հանդիպելուց առաջ, բայց մարմինը չի ստուգել, որ տեսնի՝ ինչ վնասվածք է ստացել: Վիրահատվելուց հետո տեսել է, որ լավ էլ «սամթին» ընկել էր… Արման Ա.-ն այդ վնասվածքի հետ կապ չունի: Եթե Արթուրը կռվի մեջ ընկներ, ինքը չէր օգնի…

Դատարանը եզրահանգել է, որ տուժողի ցուցմունքն իրականությանը չի համապատասխանում, այն հերքվում է գործով ձեռք բերված այլ ապացույցների համակցությամբ…

Դատարանը Արման Ա.-ին մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 4 տարի ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնվելու 1 տարի 6 օրը, վերջնական պատիժ է նշանակվել 2 տարի 11 ամիս 24 օր ազատազրկում: Արման Ա.-ի նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, և նա ազատվել է պատժի կրումից: Արման Ա.-ի խափանման միջոց կալանավորումը վերացվել է, նա ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Տուժող կողմը քաղհայցի պահանջ չի ներկայացրել, այդ հարցը համարվել է լուծված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում