Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Ադրբեջանը պատերազմով ոչնչի չի հասնի․ անմտություն է կարծել, թե Փաշինյանը «կհանձնի Ղարաբաղը»

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այս ամիս արդեն չորրորդ անգամ կհանդիպի իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ։ ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այս ամսվա ընթացքում՝ հունվարին, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման առաջարկ են արել։ Հանդիպման օրն ու վայրը առայժմ հայտնի չեն։ Նաղդալյանն ասել է, որ հանդիպման մասին հայտարարությունը կարվի համաձայնեցված կարգով։

Սպասումներ հանդիպումից առաջ

Թվում է, թե սա հերթապահ հանդիպում է, որը, ինչպես նախորդները, առանձնակի առաջխաղացում չի առաջացնելու ղարաբաղյան հարցի խաղաղ լուծման գործընթացում։ Առավել ևս, դեկտեմբերի 5-ին Միլանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո երկու արտգործնախարարների և միջնորդների անունից տարածված համատեղ հայտարարության մեջ նշվում էր, որ կողմերը պայմանավորվել են 2019 թ․ սկզբին կրկին հանդիպել Մինսկի խմբի հովանու ներքո՝ առաջ մղելու բարձր մակարդակի երկխոսությունը։ Բայց ամեն դեպքում նախորդ տարվա վերջին Արցախի շուրջ, բանակցային պրոցեսի խորքային շերտերում տեղի ունեցած որոշ զարգացումներ և, մասնավորապես, ադրբեջանական կողմի վարքագծի որոշակի փոփոխությունը՝ պատերազմական հռետորաբանության, ռազմական ագրեսիվության մեղմացումը, Բաքվից հնչող երկիմաստ, ոչ միանշանակ, ինչ-որ տեղ տարօրինակ հայտարարությունները առավել ուշագրավ են դարձնում Մնացականյան-Մամեդյարով չորրորդ հանդիպումը։

Ի՞նչ է իրականում կատարվում կուլիսների ետևում՝ փակ բանակցությունների սեղանի շուրջ, միանշանակ դժվար է ասել։ Մամեդյարովի և Մնացականյանի նախորդ հանդիպումից և դրա հաջորդ օրը՝ դեկտեմբերի 6-ին, Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ մասնակից երկրների ղեկավարների խորհրդաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի երկրորդ ոչ պաշտոնական զրույցից հետո որոշ փորձագետներ կարծիք հայտնեցին, թե իրականում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ինչ-որ սցենար են քննարկում, որովհետև այդ հանդիպումը բավական երկար է տևել՝ մոտ 3 ժամ, բայց Մնացականյանն ու Փաշինյանը լռում են, գաղտնի են պահում դա։ Իր հերթին կրակի վրա յուղ լցրեց բանակցային պրոցեսում նոր՝ ավելի ճկուն մարտավարություն որդեգրած Ադրբեջանի ղեկավարությունը։ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, թե Միլանում կայացած հանդիպմանն ինքն ու իր հայ գործընկերը՝ Զոհրաբ Մնացականյանը, երկար ժամանակահատվածից հետո «փոխըմբռնման» են հասել։ Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ ՀՀ արտգործնախարարությունը պարզաբանեց, որ խոսքն ընդամենը այն մասին է, որ երկու նախարարները պայմանավորվել են «առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան», և նաև համաձայնության են հասել Միլանում Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարությամբ հանդես գալու շուրջ, ինչը և արվել է։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ Ղարաբաղի հարցում նոր բան չկա, և պետք չէ «տիտանական եզրակացություններ» անել Ադրբեջանի՝ լավատեսական էլեմենտ պարունակող հայտարարությունից։

Սենսացիոն հայտարարություն չի լինի

Եվ այս իրավիճակում հարց է՝ ինչո՞վ է բացատրվում բանակցությունների ինտենսիվացումը, կոնկրետ ի՞նչ նպատակով են հանդիպելու Մնացականյանն ու Մամեդյարովը, զուտ բանակցությունների դրական դինամիկան պահպանելու, գոնե բանակցությունների ձևի, մեթոդաբանության շուրջ ձեռքբերված «փոխըմբռնումը» ամրապնդելու, թե՞ նաև այլ՝ ավելի գլոբալ խնդիրներ քննարկելու և, ի վերջո, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումը նախապատրաստելու նպատակով։

Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով՝ բանակցությունների ակտիվացման պատճառներից մեկն այն է, որ այս ինտենսիվացումը կարող է ինչ-որ առումով հանգստացնել Ադրբեջանին, քանի որ Բաքուն արդեն բավական երկար ժամանակ է (սկսած 2016 թ․ վերջից), ինչ «մտահոգված է դիվանագիտական ջանքերի ինտենսիվության նվազեցմամբ» ու նաև Հայաստանի ներքաղաքական իրադարձություններով։ Եվ հիմա Բաքուն, ըստ ռուսաստանցի փորձագետի, հույս ունի, որ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից և քաղաքական իրավիճակի կայունացումից հետո բանակցային գործընթացը կվերսկսվի։

«Դա առավելագույնն է, ինչի հույսը կարող է ունենալ Ադրբեջանը, որովհետև ի սկզբանե պարզ էր, որ Հայաստանը չի պատրաստվում որևէ հող հանձնել Ադրբեջանին՝ նույնիսկ երկու երկրների արտգործնախարարների ակտիվ հանդիպումների պայմաններով։ Եթե պարոն Մամեդյարովը բավարարված է իր հայ գործընկերոջ հետ հանդիպումների հաճախակիությամբ, ապա հենց այն է, ինչի մասին Երևանում կարող են երազել։ Երևանի համար շատ ավելի վատ կլիներ, եթե Բաքվում զգուշանային բանակցային գործընկերոջ փոխարինումից՝ առավել ևս բանակցային սեղանի շուրջ Ղարաբաղի համար աթոռ ավելացնելու Նիկոլ Փաշինյանի բացահայտ պահանջից հետո։ Բայց, հավանաբար, Բաքվում պարզապես ակնկալում են, որ բանակցությունները կշարունակվեն, և այսպիսի հնազանդությունը պետք է, որ դուր գա Երևանին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Տրոֆիմչուկը՝ ավելացնելով, որ Հայաստանի արտգործնախարարությունը, կարելի է ասել, բաց տեքստով հայտարարում է, որ պատրաստ է պահպանել բանակցային գործընթացը նույն տեսքով, ինչն ինքնին կայունացնում է իրավիճակը «ստատուս-քվո» ձևաչափում։

Գրիգորի Տրոֆիմչուկի կանխատեսմամբ՝ պետք չէ որևէ սենսացիա ակնկալել այն համատեղ հայտարարությունից, որը կարվի միջնորդների և արտգործնախարարների առաջիկա հանդիպման արդյունքներով։

«Դա լինելու է ստանդարտ, ֆորմալ տեքստ, հայտարարություն զուտ հայտարարության համար»,- կարծում է Տրոֆիմչուկը։

Ադրբեջանը նոր պատերազմով ոչնչի չի հասնի

Ընդհանրապես Ադրբեջանը վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում շատ երկակի ու բավական տարօրինակ վարքագիծ է դրսևորում Արցախի հարցում։ Օրինակ, նա որոշ չափով մեղմել է իր պատերազմական հռետորաբանությունը, ակնհայտորեն նվազել են նաև ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներն ու ռազմական սադրանքները, բայց ադրբեջանական դիրքորոշման էությունն ու բովանդակությունն իրականում չի փոխվել։ Ադրբեջանն առաջվա պես նախապայմաններով է խոսում հայկական կողմի հետ՝ պահանջելով դուրս բերել հայկական զորքերը «օկուպացված տարածքներից», որից հետո նա միայն կհամաձայնվի բանակցել հիմնախնդրի կարգավորման շուրջ։ Իսկ արտգործնախարար Մամեդյարովը, Ամանորի նախօրեին արած իր հայտարարությամբ, վերջնականապես հօդս ցնդեցրեց նախորդ հայտարարությունների տպավորության տակ, այդ թվում նաև Հայաստանում առաջացած որոշ լավատեսական հույսերը, թե Ադրբեջանը պատրաստ է փոխզիջումներ անել և ընդառաջ գնալ Արցախին ու Հայաստանին։ Մամեդյարովն ասաց, թե Ադրբեջանը պատրաստ է ապահովել «Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի» անվտանգությունը և «բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տալ նրանց Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում», դրանով վերահաստատելով ադրբեջանական կողմի ապակառուցողական և առավելապաշտական մոտեցումը, որը, իհարկե, ոչ մի դեպքում չի կարող ընդունելի լինել և նույնիսկ քննարկվել Ստեփանակերտում կամ Երևանում։

Իսկ Ալիևը մի կողմից ասում է, թե «այսօր բարենպաստ իրավիճակ է ստեղծվել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար»։ Բայց երբ շարունակում ես կարդալ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, տեսնում ես, որ նա խոսում է «Ադրբեջանի աճող տնտեսական, ռազմական և քաղաքական ուժի» մասին, որի միջոցով ադրբեջանցիները հույս ունեն բռնազավթել Ղարաբաղը։

Ուրեմն ինչպե՞ս հասկանանք Ադրբեջանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում։ Ինչպե՞ս են Բաքվում պատկերացնում հիմնախնդրի լուծումը՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման» ճանապարհով՝ ինչպես նախկինում բազմիցս նշել են ադրբեջանցի պաշտոնյաները, թե՞ կան ինչ-որ փոփոխություններ մոտեցումներում։

Գրիգորի Տրոֆիմչուկի պատկերացմամբ՝ Բաքվի առաջարկները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին ընկած են այն փոխզիջումների փնտրտուքի շրջանակներում, որոնց մասին Ապրիլյան պատերազմից հետո խոսում էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ըստ փորձագետի՝ այս նույն «հունի» մեջ է նաև Բաքվի առաջարկած խաղաղության պլատֆորմը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ուստի պետք չէ զարմանալ նմանատիպ նախաձեռնություններից։

«Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունն իսկապես որոշ չափով մեղմվել է։ Բայց դա տեղի է ունեցել երկու պատճառով։ Առաջինը, Ադրբեջանը հասկանում է, որ Ղարաբաղի դեմ նոր պատերազմով նա ոչնչի չի հասնի, և արտատարածաշրջանային ուժերը կարող են օգտագործել այդ առիթը ամբողջ Հարավային Կովկասը աղետի մեջ գցելու համար։ Երկրորդը, երբ ինչ-որ մեկն անընդհատ ձեզ սպառնում է միևնույն լուրջ բաներով, դրանք ավտոմատ կերպով սկսում են անլուրջ ընկալվել։ Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակի հզորության մասին հայտարարությանը, ապա պետք է ասել, որ հետխորհրդային տարածքում չկա որևէ երկիր, որը չհայտարարի, թե իր զինված ուժերն ամենամարտունակն են ամբողջ աշխարհում։

Միևնույն ժամանակ, Բաքուն այլ լուծում չի պատկերացնում՝ բոլոր հողերն իրեն վերադարձնելուց բացի։ Խոսքը և՛ Ղարաբաղի, և՛ հարակից շրջանների մասին է։ Որևէ այլ լուծման նա համաձայն չէ։ Ընդ որում, Ադրբեջանի գլխավոր հույսն այժմ Հայաստանում սոցիալ-քաղաքական քաոսի շարունակումն է, ինչն ինքնին կարող է թուլացնել երկիրը։ Դեռ մեկ տարի առաջ Ադրբեջանը նման հույս չուներ, բայց այսօր ունի։ Ուստի Ադրբեջանը պարզապես սպասում է, որ Ղարաբաղը, առանց որևէ պատերազմի, ինքն իրեն կընկնի իր ձեռքերի մեջ։ Բնականաբար, Բաքուն որևէ պատրանք չունի Նիկոլ Փաշինյանի կոշտ բանակցային դիրքորոշման առնչությամբ։ Սերժ Սարգսյանն ի բնե շատ ավելի փափուկ մոտեցում ունեցող բանակցային գործընկեր էր, քանի որ նրանից որևէ բան չէր պահանջվում՝ բացի պարբերաբար Ադրբեջանի նախագահի կողքին բանակցությունների սեղանի շուրջ նստելուց՝ ձևականորեն ցուցադրելով հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը։

Անմտություն է կարծել, թե Փաշինյանը «կհանձնի Ղարաբաղը»,- նշեց Տրոֆիմչուկը։

 

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում