Թենիսի պայմանավորված մրցախաղեր կազմակերպելու գործով Իսպանիայում 83 մարդ է ձերբակալվել։ Նրանցից 23–ը պրոֆեսիոնալ թենիսիստներ են։ Հանցախմբում նաև հայեր կան, հաղորդում է Еuropol–ը։ Մարզիկներից մեկն անգամ մասնակցել է 2018-ի ԱՄՆ-ի բաց առաջնությանը:
Ցանկալի արդյունք ստանալու համար կասկածյալները կաշառել են պրոֆեսիոնալ մարզիկներին: Իսկ հանդիպումների արդյունքների համար հազարավոր մարդիկ խաղադրույքներ են կատարել:
Հատուկ գործողությունների արդյունքում Իսպանիայի քաղաքացիական գվարդիան առգրավել է 167 հազար եվրո, զենք, 50 էլեկտրոնային սարք, բանկային քարտեր, շքեղ ավտոմեքենաներ, գործի հետ կապված փաստաթղթեր։ Սառեցվել է 42 բանկային հաշիվ։









































