Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է կորցնել արևմտյան ուղղության «միակ դաշնակցին»՝ նավթի ոլորտում հարկային խուսավարման համար փոխհատուցման շուրջ համաձայնությունների բացակայության պատճառով՝ տեղեկացնում է Interfax.ru-ն։
«Չպետք է կարծել, թե դա (հարկային խուսավարման համար Մոսկվայից փոխհատուցման բացակայությունը) աղետ է: Եթե Ռուսաստանի ղեկավարությունն ընտրի շարժման այդ ուղին և արևմտյան ուղղության միակ դաշնակցի կորուստը, դա նրանց ընտրությունն է: Մենք նրանց հարկադրել չենք կարող»,- հայտարարել է Լուկաշենկոն հունվարի 10-ին Մինսկում կառավարության հետ կայացած խորհրդակցության ժամանակ։