ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, իր մերձավորարևելյան շրջագայության շրջանակում, հունվարի 9-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե է ժամանել, հաղորդում է Youm 7-ը:
Ծրագրվում է, որ այստեղ Փոմփեոն բանակցություններ կվարի Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի հետ:
Կահիրե Փոմփեոն ժամանելէ Բաղդադից, որտեղ պետքարտուղարն անսպասելի այց է կատարել: