Friday, 19 04 2024
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»

«Օրը փոխվում է Orange-ի հետ». Ընկերությունը ներկայացրեց իր նոր ստորագրությունը

Այսօր Orange Արմենիան ներկայացրեց ընկերության գործունեության առաջիկա տարիների փիլիսոփայությունը և նոր ստորագրությունը` «օրը փոխվում է Orange-ի հետ»: Այսպիսով Orange Արմենիան միանում է աշխարհի բազմաթիվ երկրներում գործող քույր ընկերություններին, որով արտահայտում է Orange-ի խոստումը ժողովրդականացնել հեռահաղորդակցության ժամանակակից միջոցները, հեշտացնել մարդկանց կյանքը և մատուցել բարձրորակ ու նորարար ծառայություններ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ փոխվում է այն դերը, որ խաղում է շարժական կապի օպերատորը հասարակությունում: Այսօրվա աշխարհը, որն ավելի ու ավելի «թվային» է դառնում, երբ բիզնեսի ու անձնական կյանքի կազմակերպման անփոխարինելի մասն են դառնում հեռահաղորդակցության միջոցները, Orange-ը ցանկանում է լինել և անել ավելին իր բաժանորդների համար. ուղեկցել իր բաժանորդներին թվային աշխարհում, դառնալ նրանց աջակիցն ու օգնականը արագորեն զարգացող հեռահաղորդակցության աշխարհում: Այս մասին նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

«Այսօր մենք մեր բաժանորդների ամենօրյա կյանքի անբաժան մասն ենք կազմում: Սա մեծ պատասխանատվություն է և միաժամանակ մեծ ոգևորություն, քանի որ կարող ենք մասնակցել և դեպի լավը փոխել նրանց առօրյա կյանքը: Այսօր մարդիկ վայրկենաբար փոխանակում են իրենց նորությունները, նկարները, կարդում և դիտում են վերջին լուրերը, տեղեկանում են հեռվում գտնվող ընտանիքի անդամներից, շփվում են սոցիալական ցանցերում, հեռուստացույց են դիտում փողոցում քայլելիս, ու մենք երջանիկ ենք տալ նրանց այդ հնարավորությունները մեր ցանցի, գիտելիքների, փորձի ու աշխատանքի շնորհիվ: Փոփոխություն բերել մեր բաժանորդների կյանքում, նույնիսկ այնտեղ, որտեղ նրանք չէին ակնկալում. սա է մեր բոլոր աշխատակիցների ամենօրյա աշխատանքը», ասում է Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Orange-ը Հայաստանում իր գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն կարողացել է շոշափելի փոփոխություններ իրականացնել կամ դրանց կատալիզատորը դառնալ: 2009թ.-ի համեմատ ընդամենը մեկ ու կես տարում լայնաշերտ ինտերնետի բաժանորդների քանակն աճել է ավելի քան 2 անգամ: Orange-ի 3G+ ցանցը ծածկում է Հայաստանի բնակչության 96%-ը, որի շնորհիվ երկրի բազմաթիվ հեռավոր բնակավայրեր առաջին անգամ մուտք ունեցան դեպի լայնաշերտ ինտերնետ: Orange-ը նաև բերեց եվրոպական օպերատորի մշակույթը կորպորատիվ հովանավորության ու բարեգործության ոլորտ` կարևոր դեր ստանձնելով բաժանորդների ժամանցի, կրթության, ինտերնետի օգտագործման և այլ հարցերում: Միաժամանակ ընկերությունն իր բազմաթիվ նախագծերի շնորհիվ խրախուսել և շարունակելու է խրախուսել ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի շնորհալի երիտասարդներին` նրանց բոլորին տալով ինքնադրսևորվելու և ստեղծագործելու հնարավորություններ:

«Օրը փոխվում է Orange-ի հետ» կարգախոսը շեշտում է այն բոլոր փոքր ու մեծ առևտրային կամ կորպորատիվ նախաձեռնությունները, որոնք փոխում են բաժանորդների կյանքը յուրաքանչյուր օր:

«Մեր նոր ստորագրությունը նաև աշխարհայացք է և խոստում. սա խոստում է լինել բաժանորդի կողքին ամեն օր և ամենուր: Այն ծառայությունները, որ մենք մշակել ենք և նրանք, որ դեռ մշակելու ենք, միշտ մտածված են լինելու հեշտացնել, պարզեցնել ու գեղեցկացնել բաժանորդների կյանքը, լինի դա սիրելիի հետ շփվելը, թե կինո գնալը: Մեր նպատակն է դառնալ բաժանորդների ուղեկիցը թվային աշխարհում», նշում է Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում