Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է կարիերան շարունակի իտալական «Միլանում»:
Այս մասին գրում է calciomercato.it-ը նշելով, որ վերջին ժամերին հայ ֆուտբոլիստի տրանսֆերը դարձել է օրակարգային միլանյան թիմի համար:
Նշվում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Միլանից» կհեռանա հարձակվող Գոնսալու Իգուաինը: Թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն ցանկանում իր թիմում տեսնել նոր հարձակվողի ինչպես նաև կիսապաշտպանի: Գատուզոն դիտարկում է նաև բելգիացի կիսապաշտպան Կարասկոյի տարբերակը:
Նույն աղբյուրի համաձայն Մխիթարյանը կարող է «Միլան» տեղափոխվել մեկ ամսվա ընթացքում: