Բրյուսելցի բժիշկը դարձել է ազգային ամանորյա վիճակախաղի հաղթողը՝ շահելով 7,5 միլիոն եվրոյի ջեքփոթը: Այդ մասին հունվարի 8-ին հայտնել են դրամական խաղարկության կազմակերպիչները՝ գրում է RIA Novosti-ն:
Հաղթողը հայտարարել է, որ մտադիր է միջոցների մի մասը խնայել իր երեխաների և բարեգործության համար: Մնացած փողը կներդրվի անշարժ գույքի և գինու արտադրության բնագավառում:
EuroMillions-ի շնորհիվ ամեն տարի միլիոնատերեր են դառնում Բելգիայի մի քանի բնակիչներ: