Thursday, 28 03 2024
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Տնտեսագիտական համալսարանը նախաձեռնում է շրջանավարտների ցանցի ստեղծում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը հանդես է եկել համալսարանի շրջանավարտների ցանց ստեղծելու նախաձեռնությամբ:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մամուլի ծառայությունից տրամադրել են Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև:

«Հարգելի՛ գործընկերներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի, Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի սիրելի՛ շրջանավարտներ՝ բոլոր տարիների, համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակվելուց ի վեր բազմաթիվ նամակներ եմ ստանում գործարարության ոլորտի տարբեր ներկայացուցիչներից, պետական պաշտոնյաներից, միջազգային ծրագրերի կառավարիչներից, ովքեր իրենց պատրաստակամությունն են հայտնում համագործակցելու համալսարանի հետ: Նրանցից շատերը մեր համալսարանի տարբեր տարիների շրջանավարտներ են, ովքեր համագործակցելուց զատ ուզում են որևէ կերպ օգտակար լինել համալսարանին և կապ հաստատել հարազատ բուհի հետ:

Մենք հզոր ներուժ ունենք, որը մինչև այժմ պատշաճ կերպով չենք իրագործել: Զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, մեր համալսարանի տարբեր տարիների շրջանավարտները բուհի շուրջը ձևավորել են մի հսկայական ռեսուրսային բազա, որը կանոնակարգված կերպով ավելացված արժեք չի ստեղծել: Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև առաջիկա տարիներին տնտեսագիտական համալսարանի զարգացման գերակայությունները՝ գաղափար է առաջացել՝ շրջանավարտների ցանց ստեղծելու, որը կապող օղակ պետք է դառնա համալսարանի և տարբեր տարիների շրջանավարտների միջև:

Նախաձեռնության հիմնական գաղափարը փոխշահավետության ու պատրաստակամության ահռելի ներուժն օգտագործելն է և համագործակցությունը կանոնակարգելը: Օրինակ, բազմաթիվ գործընկերներից ստանում եմ նույնատիպ մեկնաբանություններ, որ կա ցանկություն բաց դասեր կազմակերպելու, ուսանողներին հրավիրելու կազմակերպություններ, փորձառության հնարավորություն ընձեռելու, լավագույններին ընտրելու հետագա աշխատանքի համար, սակայն կոմունիկացիայի պակասի պատճառով հաճախ ոչինիչ չի արվում: Ընդ որում, խոսքը չի վերաբերում միայն բարձր պաշտոններ զբաղեցնողներին: Կազմակերպությունների ստորին օղակների շատ աշխատակիցներ ցանկանում են ներգրավել ուսանողներին որպես ժամանակավոր օգնական՝ միաժամանակ նրանց սովորեցնելով գործի առանձնահատկությունները: Սա լավ հնարավորություն է նաև իրագործելու մեր առաջիկա նպատակներից մեկը, այն է՝ ուսանողները պետք է փորձառության տարբեր շրջափուլեր անցնեն՝ սկսած ուսումնառության երկրորդ տարվանից, և ոչ թե աշխատաշուկայի հետ շփվեն միայն չորրորդ տարում:

Բացի վերոնշյալից, միավորումը պետք է լայն կոմունիկացիոն հնարավորություններ ընձեռի շրջանավարտներին՝ ազատ մուտք ուսանողների տվյալների բազա, դասավանդելու ցանկության և կոմպետենտության դեպքում անմիջական կապ համապատասխան ամբիոնների հետ, բաց դասերի կազմակերպում յուրաքանչյուր պահի, համալսարանի գործունեության բարելավման ուղղությամբ առաջարկությունների ներկայացման համապատասխան հարթակ և ընդհանրապես՝ կամայական ծրագիր, նախաձեռնություն, որը կապահովի շրջանավարտի կապը համալսարանի հետ և կնպաստի ցանցի ձևավորմանը: Սա հարմար հարթակ կարող է դառնալ նաև գործատուների միջև համագործակցության համար՝ որպես հավելյալ արդյունք:

Առանձին դերակատարում կարող են ունենալ արտերկրում ապրող և աշխատող մեր շրջանավարտները:

Բոլոր նրանց, ովքեր ցանկություն ունեն տնտեսագիտական համալսարանի նկարագրված ցանցի մասնիկը դառնալու, օգտվելու ընձեռված հնարավորություններից և մշտական կապ ապահովելու հարազատ բուհի հետ, առաջարկում ենք անցնել հետևյալ հղումով՝   և լրացնել կից ձևաչափը: Կարող եք նաև [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներին ուղարկել հետևյալ տվյալները՝

-անուն-ազգանուն-հայրանունը,

-բուհն ավարտելու տարեթիվը,

-աշխատավայր, պաշտոն (անգամ եթե այս պահին չեք աշխատում),

-հեռախոսահամարներ և կոնտակտային այլ տվյալներ,

-CV (ցանկության դեպքում):

Այս նախնական տվյալներն անհրաժեշտ են բազան ստեղծելու և կառավարելու համար: Կարևորությամբ պայմանավորված՝ ցանցի ձևավորման աշխատանքներն իրականացվելու են անձամբ իմ վերահսկողության ներքո»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում