«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկաբուժական բաժնի ղեկավար Զոհրաբ Խանիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց բոլոր՝ 32 մահճակալները զբաղված են. «Օրական դիմում է 90-110 մարդ, որից 10-15 մարդ պառկում է հիվանդանոցում, մնացածին տնային բուժումներ ենք նշանակում»:
Նրա խոսքով՝ կարևորը հիվանդությունից չվախենալն է, որովհետև դրանք ձմռանը շատանում են և հիմնականում վիրուսային բնույթի են: Բժիշկն ընդգծեց՝ 1-ին բուժօգնությունը ինչքան հնարավոր է շատ հեղուկ խմեցնելն է:
Հարցին՝ իրենց հիվանդանոցում գրանցվե՞լ են, այսպես կոչված, խոզի գրիպի դեպքեր, բժիշկը պատասխանեց. «H1N1-ը մենք դիտում ենք որպես ծանր հիվանդություն, որը նման է վիրուսային հիվանդությանը: Մեզ մոտ հավանաբար գրանցվել է H1N1-ի 7-8 դեպք: Նման վիճակ Հայաստանում ամեն տարի լինում է. անհանգստանալ պետք է, վախենալ՝ ոչ»:
Մանրամասները՝ տեսանյութում: