Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Նիկոլոն և Դենիսը կխանգարե՞ն Մխիթարյանին. «Արսենալում» փոփոխություններ են սպասվում

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը քայլեր է ձեռնարկում կադրային խնդիրները կարգավորելու համար: Ունայ Էմերիի գլխավորած թիմում այսօր կաղում են հատկապես միջին և պաշտպանական օղակները: Ըստ բրիտանական աղբյուրների՝ «Արսենալը» ցանկանում էր ձեռք բերել 35-ամյա պորտուգալացի պաշտպան Պեպեին, որը ֆինանսական խնդիրների պատճառով խզել էր պայմանագիրը թուրքական «Բեշիկթաշի» հետ: Նշվում է, որ Պեպեն չի ցանկացել խաղալ լոնդոնյան ակումբում՝ համաձայնության գալով ֆրանսիական «Մոնակոյի» հետ:

Բրիտանական լրատվամիջոցները գրում են նաև, որ այսօր «Արսենալը» բանակցում է իտալական «Կալյարիի» կիսապաշտպան Նիկոլո Բարելլայի հետ: Վերջինս ընդամենը 21 տարեկան է, սակայն անցկացնելով փայլուն մրցաշրջան՝ գրավել է մի շարք գրանդ ակումբների ուշադրությունը: Մասնավորապես, «Նապոլին» Բարելլայի տրանսֆերի համար «Կալյարիին» 50 միլիոն եվրո է առաջարկել: «Նապոլին» այս ֆուտբոլիստի համար պայքարում «Արսենալի» գլխավոր մրցակիցն է: Բարելլան կենտրոնական կիսապաշտպան է, սակայն հաջող է գործում հենակետային դիրքում:

The Sun պարբերականն էլ այսօր տեղեկություն է տարածել, որ «Արսենալը» մոտ է «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսի հետ պայմանագիր կնքելուն: Պարբերականը հիշատակում է այն հանգամանքը, որ Էմերին ժամանակին աշխատել է Սուարեսի հետ «Սևիլիայում» և շատ քաջատեղյակ է նրա հնարավորություններին:

Որոշ վերլուծաբաններ կարծիք են հայտնել, որ Սուարեսի տեղափոխության արդյունքում «Արսենալի» կազմում կարող է տուժել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Չնայած Սուարեսը ավելի հաճախ խաղում է կիսապաշտպանության կենտրոնում, այնուամենայնիվ նա հաջող է կատարում նաև ձախ վինգերի, ինչպես նաև ենթահարձակվողի պարտականությունը: Այս ամենը հաշվի առնելով՝ The Sun-ը գրում է, որ առաջիկայում Մխիթարյանի տեղը թիմի մեկնարկային կազմում կարող է հարցականի տակ լինել:

Նշվում է նաև, որ Էմերին շատ է վստահում Սուարեսին: «Էմերին վստահում է նաև Մխիթարյանին, որն այս մրցաշրջանում արդեն 20 հանդիպման է մասնակցել: Սակայն Հայաստանի հավաքականի ավագը մի քանի անգամ ձեռքից բաց է թողել գոլի հեղինակ դառնալու իրական հնարավորությունը, մասնավորապես «Տոտենհեմի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղերում»,- գրում է The Sun-ը:

Չնայած այս դիտարկումներին՝ կարծում ենք, որ թե՛ Բարելլայի և թե՛ Սուարեսի տեղափոխությունը չի կարող խանգարել Մխիթարյանին: Հաշվի առնելով այն, որ վերը նշված երկու ֆուտբոլիստները ավելի հաճախ խաղում են կիսապաշտպանության կենտրոնում, ակնհայտ է դառնում, որ «Արսենալի» ղեկավարները առաջին հերթին մտադիր են կարգավորել միջին հատվածը: Արդեն իսկ նշվում է, որ «Արսենալի» կենտրոնական կիսապաշտպան Աարոն Ռեմսին նախնական պայմանագիր է կնքել Թուրինի «Յուվենտուսի» հետ և առաջիկա ամռանը կհամալրի իտալական թիմի շարքերը: Բնական է, որ «Արսենալը» լուրջ քայլեր պետք է ձեռնարկի առանցքային կիսապաշտպանին արժանի փոխարինող գտնելու համար:

Մի քանի օր առաջ տեղեկություն էր տարածվել, որ «Արսենալը» բանակցություն է սկսել չինական «Դալյան Իֆանի» բելգիացի կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա Կարասկոյի հետ: Նշվում էր, որ բելգիացի ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ Եվրոպա և կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Որոշ լրատվամիջոցներ նույնիսկ գրում էին, որ Կարասկոն արդեն իսկ համաձայնել է պայմանագիր կնքել «Արսենալի» հետ: Նախկինում նշվում էր, որ Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Յուվենտուսը»:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը շարք կվերադառնա միայն առաջիկա փետրվարին: Տարեվերջին հայ ֆուտբոլիստի աջ ոտնաթաթի հատվածում հայտնաբերվել էր կոտրվածք: Դեկտեմբերի 19-ին Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Արսենալը» լոնդոնյան դերբիում «Էմիրեյթս» մարզադաշտում 0:2 հաշվով զիջել էր «Տոտենհեմին»: Մխիթարյանը ընդմիջմանը փոխարինվել էր: Լոնդոնցի լրագրող Չարլզ Ուոթսը թվիթերյան իր էջում կարծիք է հայտնել, որ Հայաստանի հավաքականի ավագը վնասվածք է ստացել «Տոտենհեմի» կիսապաշտպան Լուկաս Մոուրոյի հետ բախման դրվագում:

«Կարծում եմ՝ Մխիթարյանը վնասվածք ստացավ այն պահին, երբ տուգանային հրապարակում փորձում էր «կրակել» «Տոտենհեմի» դարպասին: Գնդակին հարվածելու փոխարեն՝ նա հարվածեց Մոուրոյի ոտքին: Ակնհայտ էր, որ Մխիթարյանի համար շատ ցավոտ էր»,- նշել էր Ուոթսը: Վերլուծաբանները չեն բացառում, որ Մխիթարյանը կվերսկսի մարզումները հունվարի վերջին և կմասնակցի փետրվարի 3-ին կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» հետ արտագնա հանդիպմանը:

21-րդ տուրից հետո «Արսենալը» 41 միավորով 5-րդ հորիզոնականում է և 3 միավորով զիջում է 4-րդ տեղում գտնվող «Չելսիին»: Մրցաշարային աղյուսակը 54 միավորով շարունակում է գլխավորել «Լիվերպուլը»: Երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» ունի 50, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Տոտենհեմը»՝ 48 միավոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում