Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Արագադ Աբրամյանն ու Արկադի Մկրտիչյանը 2018/19 թթ. մրցաշրջանում իրենց կարիերան կշարունակեն ղազախստանի առաջնությունում հանդես եկող «Բարսի Ատիրաու» ակումբում:
«Բարսի Ատիրաու» ակումբը այս մրցաշրջանում ազգային առաջնությունում անցկացրել է 12 հանդիպում, որոնցից հաղթանակի է հասել 7-ում:
Աբրամյանն ու Մկրտիչյանը իրենց նորամուտը նշեցին Եվրոպական «Բիբլ» լիգայում, որտեղ «Բարսի Ատիրաու»-ն 71-73 հաշվով պարտություն կրեց Ալբանական «ԿՍ Տեուտայից»:
Արկադի Մկրտիչյանը խաղադաշտում անցկացրեց 35 րոպե, վաստակեց 10 միավոր, 6 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում:
Արագադ Աբրամյանը խաղադաշտում անցկացրեց 21 րոպե, վաստակեց 17 միավոր, 2 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 1 արդյունավետ փոխանցում: