ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը Սիրիայից կկատարվի «պատշաճ տեմպով»:
Այս մասին նա գրել է Twitter-ում. «Մենք կհեռանանք պատշաճ տեմպով և, միևնույն ժամանակ, կշարունակենք պայքարել ԻՊ-ի դեմ և անել այն ամենը, ինչը ճիշտ է և անհրաժեշտ է անել, և սա չի հակասում նախկինում իմ կողմից արված հայտարարություններին»: