Tuesday, 16 04 2024
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց

Հնարավորություն է ստեղծվել հայ-ադրբեջանական լուրջ բանակցություններ ստեղծելու համար. Ռիչարդ Կոզլարիչ

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունները և իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը նախադրյալներ ստեղծեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև Արցախի հարցի շուրջ լուրջ բանակցություններ սկսելու համար, բայց հարց է՝ նոր տարում՝ 2019 թվականին, կհաջողվի՞ արդյոք հասնել Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցված կարգավորման։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման գնահատական տվեց Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան, Ջորջ Մեյսոն համալսարանի հրավիրյալ պատվավոր պրոֆեսոր Ռիչարդ Կոզլարիչը՝ նշելով, որ անցած՝ 2018 թվականին երկու անակնկալ գրանցվեց Ղարաբաղյան հարցի մասով։

«Առաջինը՝ չնայած երկու կողմերի ռազմատենչ հռետորաբանությանը, ռազմական դիմակայությունը արցախա-ադրբեջանական շփման գծում չվերաճեց խոշոր զինված հակամարտության։ Իհարկե, փոխհրաձգություններ և զոհեր եղան, բայց, բարեբախտաբար, պատերազմ չեղավ։ Երկրորդը՝ անսպասելի քաղաքական փոփոխությունները Հայաստանում և երկրի նոր ղեկավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հնարավորություն ստեղծեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև լուրջ բանակցություններ սկսելու համար։ 2019 թվականին գլխավոր հարցը մնում է նույնը՝ այս տարի կհաջողվի՞ հասնել բանակցված կարգավորման Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ։ Մինսկի խմբի համանախագահները պետք է շարունակեն մնալ համախմբված և միասնական՝ խրախուսելու կողմերին սկսել լուրջ, դեմ առ դեմ բանակցություններ՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը»,- մեկնաբանեց ամերիկացի նախկին դիվանագետը։

Իսկ հայաստանյան այդ բուռն քաղաքական փոփոխություններից, ինչպես նաև Արցախի շուրջ ու ավելի լայն տարածաշրջանում, միջազգային ասպարեզում տեղի ունեցած զարգացումներից հետո՝ ներառյալ Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի աճող դիմակայությունը, ԱՄՆ-ի ակտիվացումը մեր տարածաշրջանում, Ադրբեջանի տարօրինակ «լավատեսությունը» Ղարաբաղի հարցում, պե՞տք է արդյոք սպասենք էական փոփոխությունների, դիվանագիտական ջանքերի՝ ուղղված Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Պատասխանելով մեր այս հարցին՝ Ռիչարդ Կոզլարիչն ասաց, որ անկեղծորեն չգիտի՝ նշված զարգացումները կազդե՞ն արդյոք հակամարտության կարգավորման վրա։ Բայց ակնհայտ է, որ Ռուսաստանը շարունակում է զինել հակամարտության երկու կողմերին, հակամարտության երկու կողմերն էլ հետևաբար շարունակում են մեծացնել իրենց ռազմական ներուժը։ Իսկ դա, Կոզլարիչի խոսքով, մեծացնում է «անզգույշ բախումների» վտանգը, քանի որ ծանր զինատեսակների, ժամանակակից սպառազինության քանակը շփման գծում ավելանում է։

«Չնայած Հայաստանի նոր ղեկավարության ստեղծած հնարավորությանը, կրկնում եմ՝ հնարավորությանը, և Բաքվի հռետորաբանության մեղմացմանը վերջին ամիսներին՝ ես, այնուամենայնիվ, հոռետես եմ և չեմ կարծում, թե լուրջ առաջընթաց կլինի հակամարտության կարգավորման դիվանագիտական գործընթացում։ Հույս ունեմ, որ կսխալվեմ։ Հուսով եմ, որ կուլիսների հետևում լուրջ քննարկումներ են ընթանում։ Իմ ամենամեծ մտահոգությունը կապված է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության անկանխատեսելիության և մասնավորապես Իրանին առնչվող քայլերի հետ։ Ըստ իս՝ Բոլթոնի՝ Հարավային Կովկաս այցելելու հիմնական նպատակը Իրանի դեմ Միացյալ Նահանգների դիրքերն ամրապնդելն էր։ Եվ եթե դա իրոք այդպես է, նշանակում է՝ Միացյալ Նահանգների ուշադրությունը Հայաստանին և Ադրբեջանին ավելի շատ Իրանի հարցի մասին է լինելու, քան թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի»,- ավելացրեց Ռիչարդ Կոզլարիչը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում