Ամերիկացի զինծառայողները ոչնչացրել են եմենցի ահաբեկիչ Ջամալ Ահմեդ Մուհամեդ Ալի էլ Բադավիին: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
««Ալ-Քայիդա»-ի դեմ մեր աշխատանքը շարունակվում է: Մենք երբեք կանգ չենք առնի արմատական իսլամական ահաբեկչության դեմ մեր պայքարում»-գրել է Թրամփը:
Նշվում է, որ էլ Բադավին սպանվել է հունվարի 1-ին, Եմենի Մարիբ նահանգում ավիահարվածի հետևանքով: Վաշինգտոնում պնդում են, որ գործողության ժամանակ ահաբեկիչը միայնակ է վարել ավտոմեքենան:
2000-ին Ադենի նավահանգստում «Քոուլ» (USS Cole) հածանավի վրա հարձակման գլխավոր կազմակերպիչներից մեկը համարվող էլ Բադավին ամենահետախուզվող ահաբեկիչների ցանկում էր ներառված՝ ըստ FBI-ի: