Crew Dragon օդանավի առաջին թռիչքը Միջազգային տիեզերական կայան ծրագրվում է իրականացնել փետրվարին: Այս մասին իր Twitter-ում հայտնել է SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը:
«Մոտ մեկ ամիս մինչև Crew Dragon-ի առաջին ուղեծրային փորձնական թռիչքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
2018 թվականի մարտին հաղորդվել էր, որ երկու տիեզերագնաց Crew Dragon մասնավոր տիեզերանավով կուղևորվեն ՄՏԿ 2019-ի ապրիլին:
Crew Dragon-ը SpaceX ընկերության Dragon տիեզերանավի թռչող տարբերակն է, որը նախատեսված է անձնակազմը ՄՏԿ հասցնելու համար: Օդանավը հայտնի է նաև Dragon V2 անվանումով:
About a month away from the first orbital test flight of crew Dragon https://t.co/U01Oxu3M7E
— Elon Musk (@elonmusk) January 5, 2019