ԱՄՆ-ի՝ Սիրիայից դուրս գալուց հետո Թուրքիան պետք է պատասխանատվություն ստանձնի «ԴԱԻՇ»-ի դեմ պայքարի և զինյալների կողմից զավթված տարածքի կառավարման համար: Այս մասին դեկտեմբերի 14-ին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են նախագահներ Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հաղորդում է Washington Post-ը:
Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը նոր քաղաքականություն է մշակել Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման և Թուրքիային պատասխանատվության փոխանցման վերաբերյալ գաղտնի փաստաթղթում՝ հայտնում է թերթը:
Անկարան պահանջում է, որ ԱՄՆ-ը զինաթափի սիրիացի քրդերին և օդային ու լոգիստական աջակցություն ցուցաբերի թուրքական զորքերին և սիրիական ընդդիմության դաշնակից ուժերին: Սա կքննարկվի հաջորդ շաբաթ Բոլթոնի՝ Թուրքիա կատարելիք այցի ժամանակ: