Տեսականորեն այն կարող է ախտորոշել ոչ միայն թոքերի քաղցկեղը, այլև օնկոլոգիական հիվանդությունների շատ այլ տեսակներ:
Քեմբրիջի Cancer Research UK օնկոլոգիական հիվանդությունների հետազոտության կենտրոնի գիտնականները տեխնոլոգիա են թեսթավորում, ըստ որի հնարավոր կլինի քաղցկեղն ախտորոշել մարդու «արտաշնչած»-ի մոլեկուլային կազմով, հաղորդում է BBC-ն:
«Ակնհայտ է, որ նոր տեխնոլոգիայի օգնությամբ հնարավոր կլինի ճշգրիտ ախտորոշել թոքերի քաղցկեղը, սակայն ապագայում մենք նախատեսում ենք սովորել ախտորոշել նաև այլ տեսակի քաղցկեղային հիվանդությունները»,- ասել է Ռեբեկա Ֆիցջերալդը Cancer Research UK-ից:
Փորձի շրջանակներում գիտնականները 1500 մարդու «արտաշնչման» նմուշներ կվերցնեն, այդ թվում, քաղցկեղով հիվանդների:
Թեստի էությունը օրգանիզմի կողմից անջատվող թռչող օրգանական նյութերի հետազոտությունն է, որոնց բաղադրությունն ու կազմը փոխվում է մարդու օրգանիզմում քաղցկեղածին բջիջների առկայության դեպքում: