Միացյալ Նահանգներում միջնորդագիր է ստեղծվել, որով կոչ է արվում ի պատիվ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի անվանափոխել Նյու Յորքի փողոցներից մեկը, որի վրա է գտնվում «Trump Tower»-ը, հաղորդում է The Hill-ը:
Օբամայի պատվին առաջարկվում է անվանել Հինգերորդ պողոտայի 56-րդ և 57-րդ փողոցների միջև ընկած հատվածը: Նշվում է, որ այս կերպ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստիպված կլինի նշել Օբամայի անունը իր նախընտրական շտաբի հասցեում, քանի որ շտաբը, ամենայն հավանականությամբ, կտեղակայվի Trump Tower-ում:
Ուրբաթ առավոտյան միջնորդագիրը ստորագրել է 4.3 հազար մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռեկորդային թվով ամերիկացիներ հայտարարել են երկրից հեռանալու իրենց ցանկության մասին: