Քաթարում առողջության համար վնասակար ապրանքների հարկ է սահմանվել: 2019թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել օրենքը, որի համաձայն ալկոհոլի արժեքը հաշվարկվելու է հաշվի առնելով սահմանված 100% հարկը: Այս մասին գրում է Buro 24/7 պարբերականը:
Քաթարում ալկոհոլը առանց այդ էլ թանկ էր, իսկ նորամուծությունից հետո ընդհանրապես շքեղություն կհամարվի: Միայն մեկ գիշերվա ընթացքում գները անմիջապես կրկնապատկվել են: Օրինակ, ջինի լիտրանոց շիշը կարժենա մոտ 84 դոլար, իսկ 24 տարա գարեջուրը՝ 105 դոլար: Ավելի մատչելի է գինին. հարավաֆրիկյան Շիրազը կարժենա ընդամենը 23 դոլար: