Երկրագնդի բնական արբանյակի հակառակ կողմում տեղակայված ՉԺՀ-ի լուսնագնացը կարճատև «քնի» կանցնի: «Նեֆրիտային ճագար -2»-ը հաջողությամբ կապ է հաստատել հաղորդակցման արբանյակի հետ անկախ թվային ալիքների միջոցով և սկանավորել է շրջակա միջավայրը:
«Քնի ռեժիմը» կտևի մինչև 2019թ.-ի հունվարի 10-ը, գրում է CNSA-ն: Սարքը Chang’e-4-ի մի մասն է, որը 2019թ.-ի հունվարի 3-ին հաջողությամբ վայրէջք է կատարել երկնային մարմնի մակերեսին: Որոշ ժամանակ անց Երկիրը ստացել է Լուսնի այսպես կոչված «մութ կողմի» առաջին պատկերները: