Saturday, 20 07 2024
18:45
Չինաստանում կամրջի փլուզման հետևանքով 12 մարդ է զոհվել
18:30
Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել
«Մենք ականատես ենք լինում Հարավային Կովկասում պատմական վերափոխումների»․ Ալիև
COP 29-ի ադրբեջանական նախաձեռնությունը հարցականի տակ է
Գեղամա լեռների գոհարը
ԱՄՆ-ի ակտիվացումը սահմանափակում է Թուրքիայի հնարավորությունները «Զանգեզուրի միջանցքի» հարցում
Քննարկվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների ընթացքը
Փաշինյանը կոնտր-քայլ է անում. հանրաքվեի հետաձգումը արտաքին ուղերձ ունի
Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում
Հայաստանի դեսպանը Տրամպի նախագահական «շնորհանդեսին»
Կոտայքի մարզում 2 տարբեր խմբավորումներ հարձակվել են ոստիկանության ծառայողների վրա. բաժնի պետն ու բաժանմունքի պետը տեղափոխվել են հիվանդանոց
Դեսպան Մկրտչյանը Տասոս Ձիկասի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված նախաձեռնություններ
NASA-ի մարսագնացը Մարսի վրա մաքուր ծծմբի բյուրեղներ է հայտնաբերել
16:00
Բանգլադեշում անկարգությունների ժամանակ տուժել է մոտ 300 ոստիկան
15:45
ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր
Բերման է ենթարկվել «Խիմզավոդցի կարատեիստ» Արսենը․ նա զինված է եղել
Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների զոհ է դարձել առնվազն 24 պաղեստինցի
15:00
Իրանն ավելի մոտ է քան երբևէ միջուկային զենքի ստեղծմանը. Բլինքեն
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է
Նովոսիբիրսկում 22-ամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել
14:15
Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը
Նոր ԱԷԿ-ի առաջարկներ ունենք ԱՄՆ-ից և ՌԴ-ից. ՉԺՀ-ի և Հվ. Կորեայի հետ քննարկումը սաղմնային փուլում է
13:50
Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից
Իրանը «Հյուսիս-Հարավ»-ը դիտում է ԵՄ-ին կապվելու ուղի. Երևանը պետք է խորացնի իր հանդեպ վստահությունը
13:30
Իլոն Մասկն առաջարկում է ԱՄՆ նախագահի թեկնածուների համար տարիքային վերին շեմ սահմանել
Ի Վիճակի ենք շատ ավելի ճկուն խաղացող լինել այս բարդ իրավիճակում. անլրջությունը թույլ չի տալիս
13:09
Բրիտանական ընկերություններից մեկը հայտնել է Եմենի ափերի մոտ գրանցված միջադեպի մասին
Փաշինյանին առաջարկել են փրկե՞լ Ալիեւի COP 29-ը
12:45
ԱՄՆ-ը չի կարող ավելացնել Patriot հրթիռների արտադրությունը Ճապոնիայում
Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային համաժողովին

Դուրս գալ բոլորն էլ կհասցնեն. ընդդիմությունն «Իմ քայլից»

Քաղաքական ընդդիմության շուրջ քննարկումները, բանավեճերը կամ այսպես ասած դիսկուրսը  կշարունակվի դեռ երկար, քանի դեռ մենք չենք ձևավորել քաղաքական նոր համակարգ, անգամ դրա կմախքը, քանի դեռ մենք գտնվում ենք նախկին իրողությունների որոշակի իներցիոն ազդեցության դաշտում: Այդ քննարկումներում հաճախ հնչող մտքերից է այն, որ ապագա ընդդիմությունը ծնվելու է «Իմ քայլը» դաշինքի ներսում: Այստեղ ենթադրվում է, որ խորհրդարանական մեծ ֆրակցիայում կձևավորվի նոր ուժ, որը ժամանակի ընթացքում դեմ լինելով վարվող քաղաքականությանը, կդառնա ընդդիմադիր ուժ:

Զուտ մեխանիկա-երևակայական տիրույթում մենք կարող ենք դիտարկել այդպիսի հանգամանք ու գալ այդպիսի եզրակացության, չունենալով իհարկե դրա քաղաքական, քաղաքագիտական նախադրյալները, գոնե առայժմ: Մյուս կողմից, մենք ունենք իհարկե բազմաթիվ օրինակներ, երբ որևէ ուժ, այդ թվում իշխող, տարանջատվել է և այդ մասը կամ մասերը դարձել են ընդդիմություն: Օրինակ ՀՀՇ-ն, ընդ որում տարբեր փուլերում, օրինակ Միասնություն դաշինքը՝ հոկտեմբերի 27-ից հետո, կամ ՀՀԿ-ն՝ դարձյալ հոկտեմբերի 27-ից հետո, բայց ավելի ուշ և առանձին:

Ի վերջո «Հանրապետություն» կուսակցությունը ՀՀԿ-ից տարանջատված ուժ է, ինչը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Անդրանիկ Մարգարյանն ու թևը համաձայնեցին կառավարություն ձեավորելու և վարչապետ լինելու Ռոբերտ Քոչարյանի առաջարկին: Միևնույն ժամանակ, մենք այդ օրինակներով ունենք նաև ըստ էության անարդյունավետ ընդդիմության, անարդյունավետ քաղաքական գործընթացի պատկերներ ու նախադեպեր: Մինչ այդ էլ հարկ է արձանագրել, որ դեպքերը ամենևին նույնական չեն, կան բազմաթիվ էական մանրուքներ, որոնք ամբողջական համեմատելի չեն դարձնում օրինակները, թե միմյանց հետ, թե ապագայի հնարավոր տրանսֆորմացիաների: Սակայն ակնառու է, որ այսպես ասած տրոհման ճանապարհով ձևավորվող քաղաքական համակարգը չի զարգացել: Հետո արդեն սկսել են տրոհվել շատ այլ ուժեր, ոչ իշխանական, ընդդիմադիր դաշտում գործող, երբ այս կամ այն թևը, գործիչը, համաձայն չեն եղել տարվող գծին և լքել են կուսակցությունը, հետո ստեղծել իրենցը:

 

Խոշոր հաշվով սա չպետք է բացառել ու մերժել ընդհանրապես, սակայն պետք է թերևս առնվազն հարց տալ՝ իսկ գուցե ժամանակն է դուրս գալ այդ տրամաբանությունից և շարժվել հակառակ տրամաբանությամբ: Այսինքն, եթե կուսակցություններում կան տարվող գծին անհամաձայն խմբեր՝ լինի իշխող ուժ, թե ոչ, այդ խմբերը ոչ թե լքեն ու դառնան ընդդիմադիր, այլ մնան քաղաքական տվյալ միավորի ներսում և փորձեն հենց այդտեղ հավակնել իրավիճակի, կուսակցական քաղաքականության, մոտեցումների փոփոխության: Այլ կերպ ասած, պայքարեն իրենց տեսակետը կուսակցությունում գերակա դարձնելու համար, ոչ թե դուրս գան և ստեղծեն հերթական կուսակցությունը:

Ի վերջո այդ պայքարը որպես իրապես քաղաքական միավոր կարող է նպաստել կուսակցության կայացմանը, ներկուսակցական ժողովրդավարության հաստատմանը: Իսկ հայկական քաղաքական համակարգի կարևոր խնդիրներից մեկն էլ հենց այդ է, ներկուսակցական քաղաքական պայքարի ավանդույթի, մշակույթի, մեխանիզմների բացակայությունը: Հասկանալի է, որ խոսքը չի կարող վերաբերել դեպքերին, երբ մարդն ուղղակի գաղափարապես որոշել է լքել տվյալ ուժը, այլևս չընդունելով կամ չհարելով կուսակցության գաղափարական հիմքին: Սակայն դա արդեն այլ խնդիր է:

Այդպիսով, այդ տեսանկյունից հազիվ թե քաղաքական համակարգի զարգացման տրամաբանության հարցում օգտակար լինի «Իմ քայլը» դաշինքից ընդդիմության ծնունդ ունենալը: Թե տվյալ քաղաքական ուժի, թե նաև քաղաքական համակարգի հեռակարի համար շատ ավելի արդյունավետ կլինի, եթե պոտենցալ ձևավորվելիք ընդդիմադիր խումբը կամ թևը մնա և փորձի իր տեսակետը դարձնել դաշինքի քաղաքականության լոկոմոտիվ, իրավիճակը փոխելով ներսից: Ի վերջո դուրս գալ միշտ էլ հնարավոր է հասցնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում