Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Պատերազմի «մսաղացը»

2018 թվականին Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ոլորտներում մարդկային զոհերի թիվը կազմել է 37․ հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի՝ CDSI-ի զեկույցը:

Աղբյուրի համաձայն, 37 զինծառայողներից ընդամենը վեցն են զոհվել առաջնագծում, հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով: Ինչ վերաբերում է ոչ մարտական պայմաններում զոհվածներին, ապա նրանցից 5-ը մահացել է հիվանդության, 4-ը՝ դժբախտ պատահարների պայմաններում, 8-ը՝ չպարզված հանգամանքներում, իսկ 4-ը՝ ծառայակիցների կողմից արձակված կրակոցի հետևանքով:

Գործակալությունը նշում է, որ զեկույցը կազմվել է ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական՝ համացանցում հրապարակված տվյալների հիման վրա:

Հաղորդվում է նաև, որ ևս 6 ադրբեջանցի զինծառայող 2018 թվականին մահացել է ավտովթարի հետևանքով, երկու հոգի պայթել են ականի վրա, երկու զինվոր ինքնասպան է եղել:

CDSI-ի զեկույցի համաձայն, 32 մահվան դեպքերից 20-ի մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը որևէ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:

«Չնայած զոհերի թվի կտրուկ նվազմանը, ոչ մարտական պայմաններում կորուստների մեծ թիվը ցնցող է», – ասված է զեկույցում: «Ո՛չ մամուլը, ո՛չ էլ հասարակության տարբեր խմբերը չեն կարողանում քննարկել բանակի խնդիրները: Պաշտպանության նախարարությունը հաճախ չի արձագանքում բանակում զոհերի մասին մամուլում հայտնված տեղեկատվությանը»,- նշել են ադրբեջանցի փորձագետները։

Նախօրեին մենք ներկայացրել էինք անցած տարվա ընթացքում հայկական զինված ուժերում արձանագրված կորուստները։

2018 թվականի ընթացքում՝ հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 10-ը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերություններից կամ տեխնիկական պատճառներով ավելի շատ զինծառայող է զոհվել, քան հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով:

Tert.am-ը, հիմնվելով պաշտոնապես հաստատված տեղեկությունների վրա, հաշվարկ է կատարել, համաձայն որի՝ 2018-ին զինված ուժերում զոհվել է 39 զինծառայող, որից 7-ն է (ընդհանուր զոհերի 18%-ը) զոհվել հակառակորդի արձակած կրակոցից, իսկ 32-ը (82%) ՀՀ-ի և Արցախի տարածքներում զոհվել են տարբեր պատճառներով:

Ինչքան էլ պարադոքսալ է՝ Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերում անցած տարի արձանագրված կորուստները գրեթե նույնական են, ընդ որում՝ նույն համաչափությունն է առաջնագծում և ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով կորուստների հարցում։

Սա թերևս խոսում է այն մասին, որ հեղափոխության արդյունքները հայկական զինված ուժերում դեռևս չեն կապիտալիզացվել։ Ընդ որում՝ սրա մասին բարձրաձայնում են թե իրավապաշտպանները և թե մարդիկ, որոնք պատերազմի տարիներից մոտ են կանգնած բանակին ու այսօրվա իրենց հասարակական գործունեությամբ առնչվում են նրա խնդիրներին։

Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովն, օրինակ, կարծում է, որ հեղափոխությունից հետո բանակում փոխվել է միայն Դավիթ Տոնոյանը՝ հասկացնելով, թե զինված ուժերը տակավին հեռու են ինստիտուիցիոնալ բարեփոխումներից։

Վովա Վարդանովը նշել է, որ պաշտոնապես խոսվում է, թե բանակում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, կոռուպցիան վերացնում են, թալանողները պատասխնատվության են ենթարկվում, բայց դա այդպես չէ, կադրային նշանակումները հակառակի մասին են վկայում:

«Մանվել Գրիգորյանն ի՞նչ է գողացել, թոզը փչել են ձեր աչքերին, տուշոնկա՞ է գողացել: ԵԿՄ-ն ակտիվ գործողությունների մասնակից էր, հավաքներին գնալիս դիմում էր ՊՆ-ին, ճամբար էր կազմակերպում, ՊՆ-ն, լավ հասկանալով, որ այդ ամենը անհրաժեշտ է մեր պաշտպանողականությունը բարձրացնելու համար, ռազմականացված կազմակերպությանը օգնում էր սննդով, հագուստով և այլն: Ախր Մանվելը շատ լուրջ հանցագործ է, այն, ինչ ասում են, գողանալ չի, ժամկետանց, անորակ տուշոնկենքը բանակից գողանալ է, ժամանակին ՊՆ-ից ես էլ եմ ստացել բանակի հետ համատեղ գործողություն անելու համար, ստիպված եղա իմ գրպանից հա´մ կազմակերպության տղաներին կերակրել, հա´մ վարժանքներին մասնակցող զինվորականերին. դա ուտել հնարավոր չէր»,-ընդգծել է նա:

Վարդանովն, ըստ էության, հասկացնում է, որ հակակոռուպցիոն շոուներով քողարկվում են բանակում առկա խնդիրները։

Մյուս կողմից՝ շատ հնարավոր է, որ երկու երկրներում առկա ոչ բարենպաստ համատեքստը հետևանք է հենց պատերազմական իրավիճակի՝ անկախ այն հանգամանքից, որ երկուստեք առաջնագծում արձանագրված կորուստներն անհամեմատ քիչ են այն մահացու դեպքերից, որոնք հետևանք են ոչ կանոնադրական հարաբերությունների։

Պատերազմները մեզանից շատ ավելի դեմոկրատական հասարակությունների են կուլ տվել։ Պատերազմը թելադրում է խաղի իր կանոնները, շատ թանկ է նստում պետությունների, նրանց բյուջեների վրա, նպաստում է հասարակության ու պետական համակարգերի միլիտարզացիային, ի վերջո՝ արգելակելով դեմոկրատական բարեփոխումների, իսնտիտուցիոնալ ռեֆորմների անցկացումը։ Ի վերջո, «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ռեժիմը թուլացնում է զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական ու հանրային վերակսկողության մեխանիզմները։

Պատերազմական իրավիճակները խանգարում են արդյունավետ կառավարմանը, ինչն իր հերթին խթանում է կոռուպցիայի զարգացումը։

Եթե Ադրբեջանի մասով ամեն ինչ ակնհայտ է ու գործ ունենք, ըստ էության, խանական համակարգի հետ, ապա Հայաստանի պարագայում՝ լուրջ քննարկման թեմա է, թե արդյոք փաստացի պատերազմական ռեժիմն ու Հայաստանի շրջափակումը թույլ կտա՞ն ունենալ կայացած ժողովրդավարություն, թե՞ դա հնարավոր է միայն հակամարտության կարգավորումից հետո։

Իրականում խնդիրը պահանջում է խորքային ուսումնասիրություն, իսկ մինչ այդ հարկադրված ենք ընդունել, որ պատերազմական իրավիճակում գտնվող բանակները, որպես կանոն, դժվար են բարեփոխվում՝ այսպես ասած, «մսաղացի» դեր կատարելով երիտասարդ կյանքերի համար, ինչի վկայությունն են թերևս Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժեորւմ անցած տարի գրանցված կորուստների գրեթե նույն ցուցանիշները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում