Սաուդյան Արաբիայում, կանանց sms-հաղորդագրությունների միջոցով կտեղեկացնեն ամուսնալուծության մասին: Նախկինում ամուսինը կարող էր բաժանվել կնոջից առանց նրան տեղյակ պահելու: Նոր օրենսդրությունը ուժի մեջ կմտնի հունվարի 6-ին, հաղորդում է Bloomberg-ը:
«Օրենքը երաշխավորում է, որ ամուսնալուծության դեպքում կնոջ իրավունքները չեն անտեսվի»,- ասել է իրավաբան Նիսրին ալ-Համդին:
Այս հերթական քայլն աստիճանաբար ընդլայնում է երկրում կանանց իրավունքները Vision 2030 ծրագրի շրջանակներում, որն իրակաանցնում է թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը:
Նրա նախաձեռնությամբ Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրվել է մեքենա վարել և մուտք գործել մարզադաշտեր, ինչպես նաև 35 տարվա ընթացքում առաջին անգամ երկրում թույլատրվել են կինոթատրոնները: