Thursday, 28 03 2024
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան

Եթե Երևանը նոր բանակցային պլատֆորմ չգործարկի, ապա մեր նկատմամբ ճնշումները կարող են սաստկանալ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանն է։

-Պարոն Մելիքյան, ի՞նչ հիմնական փոփոխություններ բերեց 2018 թվականը։.

-Հայաստանի համար 2018 թվականը շրջադարձային էր մայիսին տեղի ունեցած իշխանափոխությամբ ու նաև իշխող քաղաքական դասի սերնդափոխությամբ: Այժմ մեր խորհրդարանում ու կառավարությունում տեղեր են զբաղեցնում մարդիկ, որոնք հիմնականում անմիջական կապ չեն ունեցել Արցախյան պատերազմի և դրա արդյունքում առաջացած տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործընթացի հետ: Կարելի ասել, այսպիսով Հայաստանի քաղաքական պատմության նոր էջ է բացվել:

– Նոր տարին արտաքին քաղաքական ի՞նչ մարտահրավերներով ենք սկսում։

-Մենք կարիք ունենք համակարգային վերանայման ենթարկել սեփական մոտեցումները արցախա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում ու նաև դրան համապատասխան ընտրենք տնտեսական զարգացման առավել արդյունավետ ռազմավարությունը: Միաժամանակ անհրաժեշտ կլինի չեզոքացնել այն սպառնալիքները, որոնք, հավանաբար, կծագեն մեր հարևան տարածաշրջաններում իրավիճակի հնարավոր ապակայունացման արդյունքում:

Եթե նախկինում ՌԴ-ի հետ ունեինք փաստացի վասալային հարաբերություններ, այսօր, նոր իշխանությունների գործոնով պայմանավորված, ավելի շատ խորը կասկածանքների հարաբերություններ են։ Ի՞նչ է պետք անել հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։

-Ես կարծում եմ, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո երկկողմ հարաբերություններում ծայր առած անորոշության ժամանակահատվածն իր ավարտին է մոտենում: Առավելապես հակված եմ այն տեսակետին, որ այդ հարաբերությունները դինամիկ զարգացման հեռանկար ունեն և ամեն դեպքում դուրս են գալու վերջին տարիներին բոլորի համար տեսանելի դարձած լճացման ու փոխադարձ անվստահության խորացման վիճակից:

Հայաստանում ունենք մի իրավիճակ, երբ իշխանությունը կատարյալ լեգիտիմ է։ Ի՞նչն է խանգարում կարգավորելու ներքին եւ արտաքին խնդիրները։

– Չխորանալով մանրամասն պարզաբանումների մեջ, ասեմ միայն, որ Հայաստանում տեղի ունեցած ներքին զարգացումների ընթացքը հանգեցնում է նոր իշխանության լեգիտիմության գնահատման երկվության: Նոր իշխանությունն իրավական տեսանկյունից դարձավ իր նախորդի ուղիղ ժառանգորդը, չսահմանազատվեց նրա կողմից ընդունված օրենսդրական ակտերից, չվիճարկեց նրա լեգիտիմությունն ու այժմ հավասարապես արդարացի կլինի ասել, որ այն նույնչափ լեգիտիմ է, որքան իր նախորդը, ինչը նույնը կլինի, եթե ասենք, որ այն իր նախորդի պես լեգիտիմ չէ: Այս երկվությունը կարող է հաղթահարվել միայն նոր իշխանության՝ հնից սահմանազատվելուն ուղղված շատ որոշակի քայլերի նախաձեռնման միջոցով: Դա նաև առկա ներքին ու արտաքին խնդիրներն արդյունավետորեն լուծելու համար կարևոր նախադրյալներ կստեղծի:

– Ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել նոր տարվանից արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։

-Կարծում եմ, որ ադրբեջանական կողմը բազմապատկելու է իր ջանքերը Երևան-Բաքու բանակցային երկկողմ ձևաչափն անխախտ պահելու ուղղությամբ և ամեն կերպ կձգտի Հայաստանի նոր իշխանությունների վզին փաթաթել «տարածքներ շփման գծում ավելի խաղաղ իրավիճակի դիմաց» բանաձևի հիմքով բանակցությունները շարունակելու պահանջը: Եթե պաշտոնական Երևանը սեփական շահերն ապահովող նոր բանակցային պլատֆորմ չգործարկի, ապա մեր նկատմամբ գործադրվող տարաբնույթ ճնշումները կարող են աստիճանաբար սաստկանալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում