ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մաքգրեգորը կարծում է, որ ամերիկացիները պետք է հնարավորինս շուտ լքեն Սիրիան, քանի որ դրանից հետո տարածաշրջանում կփոխվի ուժերի հավասարակշռությունը, և Ռուսաստանը կվիճի դաշնակիցների հետ: Իր կարծիքը նա հայտնել է Fox News հեռուստալիքի եթերում:
Մաքգրեգորը նշել է, որ Ռուսաստանը երկար ժամանակ հարաբերությունները հարթելէ Թուրքիայի, Իրանի և Սիրիայի ապստամբների հետ, սակայն ամերիկյան զորքերի դուրսբերումը ռուս զինծառայողներին կստիպի ընտրություն կատարել այդ ուժերի միջև:
«Մենք Սիրիայի կառավարությանը հարկադրեցինք այդ տարածաշրջան մտնել, իսկ ինքներս հեռանում ենք: Եթե Ռուսաստանը Թուրքիային թույլ տա Սիրիայի տարաք մտնել, ապա կկորցնի ազդեցությունը սիրիացիների և իրանցիների նկատմամբ»,-եզրափակել է Մաքգրեգորը: