Ղազախստանի Ղարագանդա քաղաքի ոստիկանությունը տարածել է հունվարի 1-ի գիշերը տեղի ունեցած խմբակային ծեծկռտուքի մասնակիցների տվյալները, որի արդյունքում մեկ մարդ է զոհվել: Եվս երեքը դանակով վիրավորումներ են ստացել: Այս մասին հաղորդում է Zakon.kz-ը՝ վկայակոչելով ոստիկանության մարզային բաժանմունքի մամուլի ծառայությունը:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են երեք տղամարդու՝ ազգությամբ հայ Թորգոմ Մանվելի Մալխասյանին, Սոխակ Սամվելի Մալխասյանին, Քաիր Համիթի Նադիրբեկովին:
Ձերբակալվածները կասկածյալ են համարվում Ղարագանդա քաղաքում ծանր հանցանք գործելու մեջ: Նրանց խափանման միջոց է ընտրվել կալանքը: Հետախուզվում է Գուրուրյան Նարեկը:
Լույս հունվարի 1-ի գիշերը «Հին Հռոմ» ռեստորանի մոտ վիճաբանության ընթացքում ստացած դանակի հարվածներից 23-ամյա երիտասարդ է սպանվել։