ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ամերիկյան Newsmax հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնի զորքերը դուրս են գալիս Սիրիայից:
Սակայն պետքարտուղարը չի հստակեցրել Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման օրակարգը:
Փոմփեոն նաև ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավատարիմ է մնում Մերձավոր Արևելքում կայունություն ապահովելու ծրագրերին: