Քրդական «ազգային ինքնապաշտպանական ուժերը» սկսել են դուրս բերել իրենց ջոկատները Հալեպից 85 կմ հեռավորության վրա գտնվող Մանբիջից՝ գրում է ТАСС-ը՝ հղում անելով Սիրիայի ՊՆ-ին:
Առաջին փուլով քաղաքից ավելի քան 400 քուրդ զինյալ է դուրս բերվել, որոնք ուղարկվել են Եվրատի արևելյան ափերը, որոնք գտնվում են քրդական զորամիավորումների վերահսկողության տակ:
Սիրիական բանակի ստորաբաժանումները դեկտեմբերի վերջին դիրքեր են զբաղեցրել Մանբիջի շրջակայքում, երբ հայտնի է դարձել թուրքական իշխանությունների՝ տեղի քրդերի դեմ ռազմական գործողություններ սկսելու մտադրության մասին:
Սիրիայի ՊՆ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ սիրիական բանակի զինվորները մտել են Մանբիջ՝ արձագանքելով բնակչության կոչին։ Այդ քայլը նա նպատակաուղղված է երկրի ողջ տարածքում պետական ինքնիշխանությունը վերականգնելուն: