Երեկ՝ հունվարի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 143 կմ հատվածում բախվել են 32-ամյա Ռոբերտ Ղազումյանի վարած Mercedes մակնիշի 35 GD 937 համարանիշի և Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Գևորգ Չոբանյանի վարած Վազ 2106 մակնիշի 35 PA 038 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով «06»-ի վարորդ Գ. Չոբանյանը Դիլիջանի շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է։
Փրկարարները «06»-ի միջից դուրս են բերել Գ. Չոբանյանին, այնուհետև մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Հայտնի է, որ մահացած Գ. Չոբանյանը ծառայում էր ՀՀ ՊՆ զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։