Tuesday, 23 04 2024
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ

Մեր շուրջն ամեն բան եռում է, և այդ եռքն առավել թնդանալու հակվածություն է դրսևորում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն է։

Պարոն Հայրապետյան, ի՞նչ հիմնական փոփոխություններ բերեց 2018 թվականը:

-2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունները բեկումնային էին մեր պատանի պետականության համար: Ժողովուրդը սկսեց վստահել ինքն իրեն, որի գագաթնակետը դարձավ իր վստահելի անհատականությանը՝ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելը: 2018-ին մենք դարձանք խորհրդարանական հանրապետություն, որի նախագահը՝ Արմեն Սարգսյանը, ևս ծանրակշիռ հույս է: Այս կարևոր փոփոխության հզորությունը մենք տեսնում ենք քաղաքացիների վարքում, քաղաքացիների կատարած համապետական ընտրություններում, որից հետ էինք վարժվել տասնամյակներից ի վեր: Մնում է 2019-ին այս դրական էներգիայի առարկայացումն ապահովել, որն առաջին հերթին կախված է մեր իշխանական էլիտայի իմաստնությունից:

Նոր տարին արտաքին քաղաքական ի՞նչ մարտահրավերներով ենք սկսում:

-Մեր շուրջն ամեն բան եռում է, և այդ եռքն առավել թնդանալու հակվածություն է դրսևորում. լուրջ իրադարձություններ են տեղի ունենում Պարսից ծոցում, Սիրիայից ամերիկյան զորքը դուրս է բերվում, և մեծանում է Ադրբեջանի ամենահավատարիմ դաշնակից Թուրքիայի տարածաշրջանային դերակատարումը, Սիրիայի հյուսիսի քրդերը թողնվում են դիպվածային քմահաճույքի, որին սահմանակից Արևմտահայաստանում ապրող նրանց բազմամիլիոն եղբայրները չեն կարող անտարբեր մնալ, Ղրիմի և Դոնբասի կնճիռներով պատված, միջին հեռահարության հրթիռների շուրջ պայմանագրից ԱՄՆ ելնելու սպառնալիքի ֆոնին տնտեսական աղետալի վիճակի սպասման դողէրոցքի մեջ հայտնվող Ռուսաստանը, բնականաբար, պետք է արագացնի Հարավային Կովկասում ամրանալու քայլերը: Մենք հայտնվում ենք նախաալեքսանդրապոլյան պայմանագրի վիճակում: Չտա Աստված, որ պատմությունը կրկնվի, երբ փոխադարձ խաղերի միջոցով Ռուսաստանին և Թուրքիային հաջողվեց անիշխանական վիճակ ստեղծել Հայաստանում ու պարտադրել ոչ այնքան լեգիտիմ Ալեքսանդրապոլի պայմանագիր, իսկ հետո նույն պարտիան խաղարկելով՝ կնքեցին Մոսկվայի պայմանագիրը: Լուրջ, չափազանց լուրջ պետք է լինել, խաղարկվում է Հայաստանի պետականության լինելության հարցը:

Եթե նախկինում ՌԴի հետ ունեինք փաստացի վասալային հարաբերություններ, այսօր, նոր իշխանությունների գործոնով պայմանավորված, ավելի շատ խորը կասկածանքների հարաբերություններ են: Ի՞նչ պետք է անել հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:

-Վստահ չեմ, թե կասկածանքներ կան նոր իշխանության հանդեպ: Կան ընդամենը շահեր. պարզապես Նիկոլ Փաշինյանը հայկական շահերն առավել վճռականորեն է հետապնդում, որը գուցե թե դուր չգա ռուսական ընդամենը միջին օղակների փտած կայսերականներին: Անհրաժեշտ է արժանապատվության, սեփական շահի գիտակցման և դրա պաշտպանության վճռականության տեմպը չթուլացնել, երբեմն նույնիսկ՝ ատամ ցույց տալ: Միայն այդ դեպքում է, որ Ռուսաստանը կդադարի Հայաստանն ու հայությունը դիտարկել որպես առևտրային մանրադրամ: Այսինքն՝ մեկ անգամ էլ երևի մեր լրագրողը պետք է ասի այն, ինչ Լավրովի հասցեին իրենց հեռուստատեսությամբ ասաց ադրբեջանցի լրագրողը, որից հետո ռուսական վերնախավն առավել ակնածանքով սկսեց վարվել Ադրբեջանի հետ: Բայց մենք դեռ մշակութաբանական այդ մակարդակը չունենք, շփոթում ենք ինքնասիրությունն ու արժանապատվությունը, խորամանկությունն ու խելացիությունը. մենք արժեհամակարգային խնդիր ունենք լուծելու:

Հայաստանում ունենք մի իրավիճակ, երբ իշխանությունը կատարյալ լեգիտիմ է: Ի՞նչն է խանգարում կարգավորելու ներքին և արտաքին խնդիրները:

-Ներքին և արտաքին խնդիրները կարգավորվում են. մի քիչ լավ, մի քիչ վատ, էական չէ: Ամբողջական ներդաշնեցման համար առաջին խանգարողը քիչ առաջ ասածս մեր արժեհամակարգային անկարգությունը, քաոսայնությունն է: Պակաս խանգարող չէ նաև մեր գավառականությունը. վերջապես պետք է պետակա՛ն ազգ դառնալ: Երևի շատ չի ձգվի հետցնցումային, հետհեղափոխական այս խառնիճաղանջությունը, մանավանդ որ շատ ժամանակ չունենք վատնելու, մենք 20 տարուց ավելի մսխել ենք:

Ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել նոր տարվանից:

-Դա շատ բարդ և բազմապլան հարց է: Մենք գլոբուսից դուրս չենք. մեզանում կատարվելիքները մի կողմից՝ զգալի մասով կախված են ընդհանուր համաշխարհային, մանավանդ տարածաշրջանային զարգացումներից, մյուս կողմից՝ արդյո՞ք մենք կլինենք բավարար չափով իդեալիստներ, կունենանք կամք, երազ, վճռականություն, թե՞ կշարունակենք բացարձակ պրագմատիզմի գերության մեջ խարխափել ու տանուլ տալ այն, ինչ կարծել ենք, թե ունենք: Սա ևս արժեհամակարգայնության խնդիր է: Անձնապես ակնկալիքներս մեծ են, քանի որ ճանաչում եմ թե՛ պետության ղեկավարի անհատական որակները, թե՛ նրա հետ իշխանության եկած մի քանիսինը: Այդ որակը կարող է նույնիսկ միջազգային ոչ հայանպաստ պրոյեկտներ խափանել, ընդհուպ մինչև պատերազմի կանխում:  Եթե թույլ կտաք, ասածս հիմնավորելու համար բերեմ մեկ առարկայական օրինակ. 1919 թվականին, երբ Հայաստանը խեղդվում էր տարբեր համաճարակների, սովահարության, մինչև վերջ ոչնչացված տնտեսության հետևանք քայքայվածության ճիրաններում, դեպի Հայաստան մեծ մտքերի ներգաղթ եղավ, ինչպիսին, ասենք, պայծառագույն Ալեքսանդր Թամանյանն էր, մինչդեռ 1970-ականների Հայաստանից, որի տնտեսությունն ու կենսամակարդակը բավականին բարձր դիրքերում էին, չկային սոված կամ գործազուրկ մարդիկ, կրթությունն ու առողջապահությունն անվճար էին, մարդիկ ելք էին փնտրում նույնիսկ Լիբանանի պես պատերազմի մեջ գտնվող երկրներ արտագաղթելու համար: Վերջինի դեմն առնել չէին կարողանում այն ժամանակվա հանրապետության ղեկավարները, որքան էլ խորհրդահայ գրողների առաջնորդ լուսահոգի Վարգդես Պետրոսյանը վեպեր էր գրում ու բեմադրում, հեռուստատեսությամբ ներկայացումներ էին ցույց տալիս, մի խոսքով քարոզում էին անխափան (հիշեցի Ռուբեն Հախվերդյանի երգի տողը՝ «Քարոզները նրանց կշտացրել են, իսկ քեզ բթացրել, իմ ցլիկ»): Կնշանակի սոցիալականից այն կողմ էլի մի բան կա, և այդ բանն ավելի կարևոր է: Վստահ եմ, որ նոր իշանության մեջ առնվազն Նիկոլ Փաշինյանը սա խորապես գիտակցում է ու զգում, մյուսների համար վկայել չեմ կարող: Նոր տարվանից ոչ թե մտքերի ներգաղթ, այլ ասվածի բուն էությունն եմ ակնկալում, մնացյալը լռություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում