Thursday, 25 04 2024
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի

2019 թվականը՝ Մերձավոր Արևելքի համար. ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերումը

«Բավական բարդ է Մերձավոր Արևելքի պես տարածաշրջանի վերաբերյալ կանխատեսումներ կատարելը»,-«Առաջին Լրատվական»-ի հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն  Պետրոսյանը՝ հավելելով, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերման պատճառով 2019 թվականին ականատես կլինենք բավական լուրջ գործընթացների:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հեռացումից հետո Սիրիայում առաջանալու է վակուում, որը փակելու անհրաժեշտություն է լինելու, և այդ վակուումը փակելու համար արդեն իսկ առկա է որոշակի կանխատեսման միջավայր. հիմնական մրցակցությունն ընթանալու է Թուրքիայի և սիրիական կառավարական ուժերի միջև: «Բնականաբար, երբ խոսում ենք սիրիական կառավարական ուժերի մասին պետք է նկատի ունենալ նաև նրանց թիկունքում կանգնած արտաքին դերակատարներին՝ Իրանին և Ռուսաստանին, առանց որոնց այս գործընթացը, բնականաբար, իր ավարտին չի հասնի»,-ասաց Պետրոսյանը՝ ընդգծելով, որ խնդիրներ կծագեն նաև  այս երեք դերակատարների միջև:

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ գրեթե բոլոր դերակատարների համար գերխնդիր է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը: «Մասնատումն առաջին հերթին ձեռնտու չէ Թուրքիային և Իրանին, քանի որ Սիրիայի մասնատումը տրամաբանորեն կարող է հոգեբանական և շղթայական ռեակցիայով տարածվել այդ երկրների վրա՝ հաշվի առնելով քրդական գործոնի առկայությունը»,-կարծիք հայտնեց Պետրոսյանը՝ հավելելով, որ Սիրիայի տարածքը բաժանված կլինի ազդեցության երեք գոտու՝ ռուսական, թուրքական, իրանական:

Պետրոսյանը նաև հույս հայտնեց, որ 2019թ. Հայաստանի մերձավորարևելյան քաղաքականությունն ավելի ակտիվ կլինի, քան անցած  տարի: «Շատ կարևոր հանգամանք կա. գոնե Մերձավոր Արևելքի ուղղությամբ մեր շահերը չեն փոխվել, խնդիրները, մարտահրավերները նույնն են, հնարավորությունները ևս նույնն են, ուստի կա պարզապես ընդլայնելու հնարավորություն՝ այդ գործընթացի հիմքում ունենալով պետական, ազգային շահը»:

Ավելի մանրամասն՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում